Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն գրանցել եմ 13.01.2021-ին որպես մասնագիտական գործունեություն իրականացնող։ Հարկման տեսակն ընտրել եմ ըստ շրջանառության։ Աշխատելու եմ հաշիվ-ֆակտուրայով։ Ի՞նչ ամսական վճարներ պետք է կատարեմ և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Աշխատողներ չունեմ։
5 000 շահութահարկ, 5 000 սոց․ վճար, եթե վճարող եք, իսկ դրոշմանիշայինը՝ ելնելով տարեկան շրջանառությունից: Իսկ մասնագիտական գործունեությունը, ո՞րն եք իրականացնելու, ՀԴՄ-ի պահանջ կարող է լինել, էլեկտրոնային ստորագրության ու հաշվետվությունների համակարգում գրանցման հարցերը լուծել եք:
Շնորհակալություն պատասխանի համար։
Մասնագիտական գործունեության տեսակը՝ Գրավոր և բանավոր թարգմանչություն։ Ստորագրության հարցերը լուծել եմ, հարկման տեսակի հայտարարությունն ուղարկել եմ։ Ո՞րն է իմ հաջորդ հաշվետվությունը և ե՞րբ պետք է ուղարկեմ: Շահութահարկը և սոց. վճարները ամեն ամի՞ս են վճարվում, թե՞ տարվա ավարտին։
Հաջորդ հաշվետվությունը կներկայացնեք ապրիլին՝ շրջհարկինը: Շահութահարկը և սոց. վճարները այո ամեն ամիս են վճարվում,դրոշմանիշայինը՝ ելնելով տարեկան շրջանառությունից, տարվա ավարտից հետո: ՀԴՄ պետք է ունենաք ու կիրառեք:
Եթե աշխատում եք շրջանառության հարկով, ապա եռամսյակային հաշվետվություն պետք է ուղարկեք յուրաքանչյուր եռամսյակինը մինչև եռամսյակին հաջորդող ամսի 20-ը ներառյալ: