Նա գրել է երկու գիրք` ինքնակենսագրություն և իր հայացքների մասին գիրք, որոնք մի քանի ամիս լավագույն վաճառվող գրքերից էին, ինչպես տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես ցույց են տալիս հարկային հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Սպիտակ Տան կողմից, Օբամայի ընտանիքը փոխանցել է տարբեր բարեգործական կազմակերպությունների 172 հազար դոլար և վճարել է 933 հազար դոլար հարկ:
Ամենախոշոր գումարը փոխանցվել է Care and the United Negro College Fund բարեգործական կազմակերպությանը, որը օգնում է ամերիկյան այն ուսանողներին, որոնք ներկայացնում են էթնիկական փոքրամասնությունները:
Այնուամենայնիվ, Բարաք և Միշել Օբամաների եկամուտները 2008թ-ին ավելի քիչ էին, քան 2007թ-ին, երբ նրանք աշխատել էին 4,2 մլն դոլար:
Փոխնախագահ Ջո Բայդենը և նրա կինը` Ջիլլը, հայտարարագրել են 269,256 հազար դոլար եկամուտ նախքան հարկվելը:
ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար տարեկան, իսկ փոխնախագահը ստանում է մոտ 200 հազար դոլար աշխատավարձ:
Ամերիկյան ընտանիքների միջին տարեկան եկամուտը կազմում է մոտ 50 հազար դոլար:
Facebook մեկնաբանություններ