Լուսի.
Արդյո՞ք միևնույն գործատուի մոտ երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով աշխատող անձը կարող է օգտվել արձակուրդի իր իրավունքից, երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդային օրերի գումարային հաշվարկի մեթոդով, թե՞ միաժամանակ պահպանելով երկու աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդի բոլոր օրերի համար վճարվելու իրավունքը։
Արձակուրդայինը հաշվարկվում և վճարվում է մեկ ընդհանուր հաշվարկով, սակայն մեկ պաշտոնից ազատվելու դեպքում տվյալ հաստիքի համար կատարվում է վերջնահաշվարկ։
Արձակուրդային օրերը չեն գումարվում, արձակուրդը տրվում է միաժամանակ, արձակուրդայինի հաշվարկի մեջ միջինը որոշելուց ստացված եկամուտներն են գումարվում։
Արձակուրդը պետք է տրվի մեկ տեղի օրերի հաշվարկով։
Ներեցեք, իսկ կա՞ ինչ-որ փաստաթուղթ կամ գրականություն, որտեղից կարող եմ ավելի մանրամասն կարդալ այս հարցի մասին։
1 արձակուրդ է հաշվարկվում։