Ամենամյա արձակուրդ

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ուզում է գնալ ամենամյա աշխատանքային արձակուրդ 01.04.2018-01.04.2019թթ. ընկած ժամանակահատվածի համար, բայց նա երեխայի խնամքի արձակուրդ գնացել է 11.03.2019թվականից: Նրան հասնու՞մ է 20 աշխ/օր հերթական արձակուրդ, թե՞ 19 աշխ/օր մինչև 11.03.2019թ.: Հրամանը ճիշտ ո՞նց ձևակերպեմ` 01.04.18-11.03.2019թ.- 19 աշ/օր, թե՞ 01.04.18-01.04.19թ. – 20 աշ/օր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Աշխատողին լիարժեք հասնում է 20 աշխատանքային օր:

Մարինե

Բայց նա լիարժեք չի աշխատել:

Մարինե

01-04.2018-01.04.19թթ աշխատել է 11 ամիս 10 օր հասնում է 19 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ: 11.03.2019թ. գնացել է երեխայի խնամքի արձակուրդ և չի աշխատել 20 օր լիարժեք հասնելու համար: Արձակուրդից հետո ուզում է աշխատանքից ազատվել անմիջապես: 01-04.2018-01-04.2019թթ ընկած ժամանակահատվածի համար լիարժեք հասնելու համար 20 օր չի աշխատել: Արձակուրդից ամենամյա հետո ուզում է ազատվել աշխատանքից: Որպեսզի պարտք չմնա, կարո՞ղ եմ ձևակերպել 19 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ, այսինքն` ինչքան աշխատել է` 11ամիս 10 օր x1,67 ստացվում է 19 աշխ/օր: Կարո՞ղ եմ հրամանը 19 աշխ/օր ձևակերպել, էդպես ճի՞շտ է: Մեր կազմակեպությունը 5 օրյա գրաֆիկով է աշխատում:

Ալլա

Հոդված 165.Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը
ամբողջությամբ կամ մասամբ,
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
․․․․․․․
Պետք է հրամանով ձևակերպեք 20 օր, եթե աշխատում եք հնգօրյա գրաֆիկով։

Tigran

Պետք է ձևակերպեք 20 օր, եթե հատկապես առաջին տարին չէ, նա ունի ժամկետը ընտրելու իրավունք:

Ներսես

Այո, 20 օր: