Ամենամյա արձակուրդ

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը առաջին տարում 11 ամիս աշխատել է և ցանկանում է ամբողջ արձակուրդը, այսինքն՝ ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 1-ին և հուլիսի 1-ից ցանկանում է գնալ ամբողջ արձակուրդը, արդյո՞ք կարող ենք տրամադրել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, քանի որ 6 ամիսը լրացել է։

Անահիտ

Այո, միանշանակ:

Ալլա

ԱՕ Հոդված 164.Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
 1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: 
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում կողմերի համաձայնությամբ:

Karine։

Ի հարկե կարող եք։ Դա օրենքի շրջանակներում է։

Գայանե

Այո, անկասկած կարող եք տրամադրել ամբողջ արձակուրդը ։