Ռոզմարի.
Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը ներառյալ եղել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ, 2021թ. սեպտեմբերից եկել է՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է։
Ռոզմարի.
Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը ներառյալ եղել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ, 2021թ. սեպտեմբերից եկել է՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է։
Այո, հասնում է, եթե ունի չօգտագործված արձակուրդային օրեր։
ԱՕ Հոդված 165.Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
Բարև Ձեզ։ Այո, եթե մինչև ֆիզ. արձակուրդ գնալը աշխատողը ուներ չօգտագործված արձակուրդ, բացի դրանից հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում նա ևս կուտակել է արձակուրդի օրեր։
Ուսումնասիրելով ԱՕ Հոդված 165, և մինչև ֆիզարձակուրդ գնալը, եթե ունի չօգտագործված արձակուրդային, ապա այո, հասնում է:
Այո, հասնում է: Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`
1) մինչև տասնութ տարեկան աշխատողները,
2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:
Այո, հասնում է, քանի որ նա հանդիսանում է տվյալ կազմակերպության աշխատողը, միայն, թե պիտի հաշվարկվի մի5ին աշխատավարձը տվյալ տարվա համար, եթե նա ունի աշխատած ամիսներ:
Ներեցեք, այսինքն՝ հետ չե՞նք գնում երկու տարի առաջվա ստացած աշխատավարձը հաշվում, այլ հաշվեւմ ենք ներկա պահին ստացած աշխատավարձը։ Ճիշտ հասկացա։