Անուշ.
Բարև ձեզ: Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը ընդունվել է 2018 հուլիս ամսին մանկապարտեզ աշխատանքի և 2021թ. սեպտեմբերի 6-ից ազատվում է աշխատանքից, ապա ինքն իրավունք ունի՞ 2021թ. ամենամյա արձակուրդը վերցնի մինչև ազատվելը՝ ասենք օգոստոս ամսին:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անուշ.
Բարև ձեզ: Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը ընդունվել է 2018 հուլիս ամսին մանկապարտեզ աշխատանքի և 2021թ. սեպտեմբերի 6-ից ազատվում է աշխատանքից, ապա ինքն իրավունք ունի՞ 2021թ. ամենամյա արձակուրդը վերցնի մինչև ազատվելը՝ ասենք օգոստոս ամսին:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համաձայն ԱՕ Հոդված 168.Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս
Աշխատանքից ազատվելիս չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում:
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Յուրաքանչյուր տարվա համար ունի արձակուրդային, եթե աշխատանքից ազատվում է, բայց ունի արձակուրդային՝ վերջնահաշվարկի ժամանակ դա հաշվարկի մեջ է մտնում, վճարվում է դրա համար:
ինքն իրավունք ունի՞ 2021թ. ամենամյա արձակուրդը վերցնի միչև ազատվելը՝ ասենք օգոստոս ամսին- մինչև ազատվելը իրավունք ուներ գնալու արձակուրդ:
Հարգելի Տիգրան, նա բոլոր տարիներին գնացել է, բացի 2021թ., հիմա չենք կարո՞ղ տալ այս տարվա արձակուրդը ամբողջությամբ, դա օրենքի խախտու՞մ է, թե՞ ոչ, /նա ընդունվել է 2018 հուլիսին/:
Աշխատողը ընդունվել է 2018թ. հուլիսի 3-ին, աշխատանքից ազատվել է 2021թ սեպտեմբերի 7-ին
2018 հուլիս -2019 հուլիս 25 օր տարվա համար գնացել է
2019 հուլիսից-2020 հուլիս -25 օր տարվա համար գնացել է
2020 հուլիսի -2021 թ-25 օր տարվա համար գնացել է
2021 հուլիս-2022 հուլիս հասնում է արձակուրդ
Այո, առաջին աշխ. տարին լրանալուց հետո կարող է մինչ ազատվելը օգտվի իր արձակուրդից:
Հարգելի Տիգրան, նա բոլոր տարիներին գնացել է, բացի 2021թ., հիմա չենք կարո՞ղ տալ այս տարվա արձակուրդը ամբողջությամբ, դա օրենքի խախտու՞մ է, թե՞ ոչ, /նա ընդունվել է 2018 հուլիսին/:
Իհարկե կարող եք տրամադրել այս տարվա արձակուրդը, այդ դեպքում ազատման օրը տեղափոխվում է արձակուրդի լրանալու հաջորդ օրը:
Իսկ եթե նա ֆիզի տեղ է և սեպտեմբերի 6-ից արդեն նա աշխատանքի է, դա ինչպե՞ս պիտի արվի, այսինքն մենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին համարում ենք ամսի 6-ից աշխատանքի մեջ, իսկ փոխարինողին կարո՞ղ ենք էդպես անել, վերջանա արձակուրդը, նոր ազատել։
Այո, ճիշտ եք հասկացել, իրար չեն խանգարում։
Հարգելի Տիգրան, այս մի հարցին էլ պատասխանեք ու վերջ, շնորհակալ կլնենք, ուզում ենք ուղղակի հստակեցնել, որ օրենքի սահմաններում լինի համ էլ իմանանք հաստատ:
Աշխատողը ընդունվել է 2018թ. հուլիսի 3-ին,
աշխատանքից ազատվել է 2021թ սեպտեմբերի 7-ին
2018 հուլիս -2019 հուլիս 25 օր տարվա համար գնացել է
2019 հուլիսից-2020 հուլիս -25 օր տարվա համար գնացել է
2020 հուլիսի -2021 թ-25 օր տարվա համար գնացել է
2021 հուլիս-2022 հուլիս հասնում է արձակուրդ, թե՞ ոչ՞
Հասնում է 25/12*2 4օր:
Հարգելի Տիգրան, աշխատողը ընդունվել է 2018թ. հուլիսի 3-ին, աշխատանքից ազատվել է 2021թ սեպտեմբերի 7-ին
2018 հուլիս -2019 հուլիս 25 օր տարվա համար գնացել է
2019 հուլիսից-2020 հուլիս -25 օր տարվա համար գնացել է
2020 հուլիսի -2021 թ-25 օր տարվա համար գնացել է
2021 հուլիս-2022 հուլիս հասնում է արձակուրդ
Բարև Ձեզ, Անուշ։ Տեսեք՝ եթե աշխատողը ընդհանրապես չի գնացել արձակուրդ, ապա կուտակել է 3 տարվա արձակուրդ, բայց հաշվարկը այսպես՝ 2018թ. հուլիսից 2019թ. հուլիս՝ 1 տարի, 2019-2020թթ.՝ 2 տարի, 2020-2021թթ.՝ 3 տարի, և ազատվելուց առաջ իհարկե կարող է օգտագործել իր արձակուրդը կամ վերջնահաշվարկի ժամանակ ստանա հատուցումը։ Իսկ եթե աշխատողը օգտագործել է իր արձակուրդը, և Դուք նկատի ունեք 2021թ. ամենամյա արձակուրդը ամբողջությամբ, ապա դա կլիներ արդեն 2022թ., իսկ 2021թ. հուլիսից մինչև սեպտեմբերի 6-ը կուտակել է մոտ 3-4 օր արձակուրդ։
Հարգելի Մարիաննա, նա բոլոր տարիներին գնացել է, բացի 2021թ., հիմա չենք կարո՞ղ տալ այս տարվա արձակուրդը ամբողջությամբ, դա օրենքի խախտու՞մ է:
Անուշ ջան, եթե աշխատակիցը ազատվել է 2021թ. սեպտեմբերի 7-ին, ինչպես կարող է օգտվել 2022թ. հուլիսի 3-ին կուտակվելիք ամենամյա արձակուրդից: Չէ՞ որ նա արդեն օգտագործել է մինչև 2021թ. հուլիսի 3-ը կուտակված արձակուրդը։ Նրան հասնում է արձակուրդ 2021թ. հուլիսի 3-ից մինչև սեպտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածի համար. 2 ամսում հնգօրյայի դեպքում կուտակվում է 3 օր, վեցօրյայի դեպքում՝ 4 օր արձակուրդ։
Հարգելի Մարիաննա, ո՞նց 3-4օր:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 1.67 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 2 օր արձակուրդ։ 2021թ. հուլիսի 3-ից մինչև սեպտեմբերի 7-ը ստացվում է 2 ամիս, հնգօրյայի դեպքում՝ 3 օր (2*1.67), վեցօրյայի դեպքում՝ 4 օր (2*2) արձակուրդ։ Բայց այս դեպքում աշխատակիցը առանձին կատեգորիայի խմբում է, նրա ամենամյա արձակուրդը 25 օր է, հնգօրյա աշխատանքային գրաֆիկ է, հետևաբար՝ 25/12*2=4 օր արձակուրդ։
Հարգելի Մարիաննա,
աշխատողը ընդունվել է 2018թ. հուլիսի 3-ին, աշխատանքից ազատվել է 2021թ սեպտեմբերի 7-ին
2018 հուլիս -2019 հուլիս 25 օր տարվա համար գնացել է
2019 հուլիսից-2020 հուլիս -25 օր տարվա համար գնացել է
2020 հուլիսի -2021 թ-25 օր տարվա համար գնացել է
2021 հուլիս-2022 հուլիս հասնում է արձակուրդ
Ոչ, չի հասնում, Անուշ ջան, նրան հասնում է արձակուրդ 2021թ. հուլիսի 3-ից մինչև սեպտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածի համար։ Աշխատակիցը առանձին կատեգորիայի խմբում է, նրա ամենամյա արձակուրդը 25 օր է, հետևաբար՝ 25/12*2=4 օր արձակուրդ։
Անշուշտ նա տվյալ դեպքում իրավունք ունի վերցնել արձակուրդ, սակայն եթե չի հասցրել վերցնել արձակուրդ, ապա նրան աշխատանքից ազատվելիս վճարվում է վերջնահաշվարկ։