Գայանե.
Հարգելի գործընկերներ, ԱՕ-ի 164-րդ հոդվածից կարելի՞ է հետևություն անել, որ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը պարտադիր է տրամադրել անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալու հենց հաջորդ օրը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Հարգելի գործընկերներ, ԱՕ-ի 164-րդ հոդվածից կարելի՞ է հետևություն անել, որ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը պարտադիր է տրամադրել անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալու հենց հաջորդ օրը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պարտադիր չէ:
Ընդհանրապես աշխատանքային օրենսգրքի ցանկացած խախտում առաջացնում է վարչական պատասխանատվություն, և վերջ:
Իսկ բոլոր հոդվածների պահանջները կատարելն անհնար է: Նույնիսկ եթե խախտվել են բոլոր-բոլոր հոդվածները, պատասխանատվությունը նույնն է, մեկ հատ վարչական տուգանք (բացի պակաս աշխատավարձ վճարելուց):
6 ամիս հետո առաջանում է արձակուրդ գնալու իրավունքը, որից աշխատողը կարող է օգտվել , կարող է չօգտվել: Այ 1 տարին լրանալուց հետո արդեն աշխատողը պետք է գնա արձակուրդ:
Կարելի՞ է արդյոք պնդել, որ մինչև 6 ամիսը լրանալը աշխատակիցը արձակուրդ գնալու իրավունք ձեռք չի բերել և հետևաբար 5-րդ ամսում աշխատանքինց ազատվելիս նրա հետ վերջնահաշվարկ կատարելիս արձակուրդային չի հաշվարկում:
Ոչ, իհարկե: Աշխատած յուրաքանչյուր ամսվա հենց սկզբից համար աշխատողը կուտակում է արձակուրդային օրեր: Եվ օրինակ 5 ամիս աշխատելուց հետո ազատվելու դեպքում ստանում է վերջնահաշվարկ` կուտակված արձակուրդային օրերի համար:
6 ամիս ժամկետ սահմանելու դրույթը ուղղակի կարգավորում էգործատու-աշխատող հարաբերությունները: Ասենք, աշխատողը 2 ամիս աշխատելուց հետո դիմում է արձակուրդ գնալու համար, գործատուն իրավունք ունի չթողնել: Կամ 6 ամիս աշխատելուց հետո աշխատողը ուզում է գնալ արձակուրդ, գործատուն չի կարող մերժել:
Բայց չէ՞ որ ԱՕ-ում նշվում է, որ չօգտագործված ամենամյա արձակուրդ տրամադրվում է, եթե աշխատողը ձեռք է բերել ամենամյա արձակուրդի իրավունք, այսինքն անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: ՀՀ ԱՕ 168, 170 և 164 հոդվածներ:
Ես դա հասկանում եմ այսպես. եթե վեց ամիսը լրացել է աշխատանքից ազատվելիս` աշխատողը կարող է հավաքված արձակուրդային օրերի չափով արձակուրդ ձևակերպել, իսկ եթե 6 ամիսը չի լրացել, ապա նա ուղղակի ստանում է վերջնահաշվարկը: 1-ին դեպքը լավ է ստաժի անընդհատության հետ կապված: Եվ հետո ՀՀ Աշխատանքային օրենսգրքի Հոդված 164, կետ 2 ասվում է, որ 1-ին արձակուրդը որպես կանոն տրվում է 6 ամիսը լրանալուց հետո: “Որպես կանոն” բառերը չէին օգտագործվի, եթե այս սահմանափակումը էական լիներ, այսինքն արձակուրդային օրեր կուտակել-չկուտակել հարց լիներ: