Մելինե.
Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդը կարո՞ղ է մինագամից 20 օր տրվել՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եթե ամբողջ տարվա մեջ աշխատողը չի գնացել արձակուրդ, թե՞ պարտադիր մասերով է պետք տալ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մելինե.
Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդը կարո՞ղ է մինագամից 20 օր տրվել՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եթե ամբողջ տարվա մեջ աշխատողը չի գնացել արձակուրդ, թե՞ պարտադիր մասերով է պետք տալ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Իհարկե կարող է հատկացվել ամբողջությամբ։
ԱՕ Հոդված 163.Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր
հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր
վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:Կարող եք հատկացնել ամբողջը աշխատելու 1 տարին լրանալուց, կարող եք համաձայնեցնել և տալ 10 օրով, բայց ոչ 10-ից պակաս:
Այո, կարող է միանգամից 20 օրով տրամադրվել:
Կարող եք միանգամից տրամադրել, կարող եք աշխատողի համաձայնությամբ մաս-մաս տրամադրել:
Տվյալ դեպքում աշխատողին կարող է տրվել ամբողջ արձակուրդը` 20 աշխատանքային օր, միայն թե աշխատողը պիտի աշխատանքի հաճախած լինի առնվազն վեց ամիս: Իսկ արձակուրդի մասերով տալը կախված է աշխատողի ցանկությունից: