Ani.
Հարցս ամենամյա արձակուրդի վճարմանն է վերաբերում. արդյոք հաշվարկված արձակուրդայինի հետ վճարվում է նաև տվյալ ամսվա մեջ մինչ արձակուրդ գնալը աշխատելու դիմաց վճարման ենթակա աշխատավարձի գումարը: Խնդրում եմ հղում տալ համապատասխան հրահանգը: Կանխավ շնորհակալ եմ:
Այո անպայման ես այդ օրերի գումարը վճարում եմ արձակուդայինի վճարման օրը որպես ավանս
Իսկ ես միայն արձակուրդայինն եմ վճարել: Ես որտեղ կարող եմ կարդալ ավելի կոնկրետ:
Լիանա ջան չեմ կարող ասել ավելի կոնկրետ որտեղ կարող ես կարդալ, բայց եթե լոգիկայով մտածենք, մարդը մինչև արձակուրդ գնալն այդ ամսում ասենք երեք օր աշխատել է, ուրեմն ինչ, գումար չպետք է ստանա?
Լիանա ջան չեմ կարող կոնկրետ ասել քեզ որտեղ կարդաս, բայց եթե աշխատողը ըստ տաբելի ամսվա մեջ մինչև արձակուրդ գնալն աշխատել է ասենք 3 օր, պետք է անպայման հաշվես և վճարես: Հակառակ դեպքում դա սխալ կհամարվի, քանի որ աշխատողին հասանելի աշխատավարձը չես վճարել:
Հարգելի Լիաննա ես երբեք չեմ հանդիպել նման հրահանգի, բացի դրանից իմ կարծիքով այն արդեն պարզ է դառնում հենց աշխատանքային օրենսգրքից: Արձակուրդային վճարը դա այլ վճարում է, որը վերաբերվում է այն օրերին, որոնց ընթացքում աշխատողը չի աշխատում, բայց նրան վճարում են միջին աշխատավարձ: Դա ոչ մի կերպ կապ չունի աշխատած օրերի հետ, աշխատած օրերի համար աշխատանքային օրենսգրքով սահմանվում է որ պետք է օրական դրույքաչափով վճարումներ կատարվի: Այսինքն հտուկ գրված չի, որ եթե ամսվա մեջ աշխատել է մի քանի օր, հետո գնացել է արձակուրդ պետք է երկուսն ել վճարվի, այլ ուղղակի դրանք տարբեր վճարներ են, և ամեն մեկի վճարման կարգը առանձին սահմանվում է, և երկուսն էլ պետք է վճարեք: Այլապես եթե չվճարեք կստացվի որ նա անվճար է աշխատել մինչև արձակուրդ գնալը, կամ արձակուրդից հետո եկել է և մի քանի օր անվճար է աշխատել, իսկ դա արդեն խախտում է աշխատանքային օրենսգրքի դրույթները, քանի որ հստակ սահմանված է, որ պետք է աշխատած նույնիսկ ժամերի համար նվազագույն աշխատավարձ վճարել:
Շնորհակալ եմ հարգելի Լիանա և Արթուր: Սակայն շատ են այդ հարցի շուրջ տարաձայնությունները, խնդրում եմ հնարավոր լինելու դեպքում հղում տալ համապատասխան հրահանգը կամ որոշումը, որը հիմք կարող է հանդիսանալ փաստացի ճիշտ հաշվարկ անելու համար:
Անի ջան ուրեմն ասեմ`ես ինչպես եմ վարվում, եթե պետք է վճարեմ տվյալ ամիսը որ գնում է արձակուրդ,վճարման հաշվարկում ունեմ 2սյունակ աշխ-վձի և արձակուրդայինի,այդ երկուսը իրար գումարելուց հետո կատարում եմ պահումները ընդհանուր գումարից, կա նաև հաշվարկային թերթիկ,որտեղ ֆիքսվում է ինչպես ես ստանում գումարները: