Գեղամ.
Ինձ կազմակերպությունում առաջին արձակուրդը տրամադրվել է առաջին 14 ամիսը լրանալուց հետո, և ստացել եմ 20 օրվա գումար (5-օրյա աշխատանքային շաբաթ), 2-րդ արձակուրդը տրվել է առաջինից 15 ամիս հետո՝ 20 օրով: Ստացվում է, որ 29 ամսվա փոխարեն ինձ տրամադրվել է 24 ամսվա կամ պակաս 5 ամսվա համար 8.3 օր (20:12*5=8.3), որը այլևս չի փոխհատուցվի: Արդյո՞ք ճիշտ չէր լինի՝ ամեն արձակուրդի ժամանակ վճարվեր համապատասխան ամիսների համար, և եթե այո, ապա դա կարո՞ղ է խախտում դիտվել և ո՞ր օրենքի հիման վրա:
Բարև Ձեզ: Տվյալ դեպքում կապ չունի, թե Ձեզ երբ են տվել արձակուրդ, քանի ամիս լրանալուց հետո, Ձեզ տվել են 24 ամսվա համար և պետք է տան նաև 5 ամսվա համար արձակուրդ։ Իսկ եթե նույնիսկ չտան արձակուրդ, այդ օրերը կմնան, վերջնահաշվարկի ժամանակ կվճարվեք։
Բարև Ձեզ, Գեղամ: 6 ամիսը լրանալուց հետո Դուք իրավունք ունեիք օգտվելու 10 օր, իսկ 12 ամիս հետո՝ 20 օր արձակուրդից: Դուք կարող էիք 12 ամիսը լրանալու ժամանակ պահանջել Ձեր հասանելիք արձակուրդը: Իսկ ինչու՞ է արձակուրդը տրամադրվել 14 ամիս հետո: Արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, բայց ոչ ուշ քան աշխատանքային տարվա վերջից հաշված 18 ամսվա ընթացքում: Եթե նկատի ունեք, որ 14 ամիսը լրանալուց հետո Ձեր արձակուրդը հաշվեին առաջին 12 ամիսների հիման վրա, ապա այդպես էլ պետք է անեին, և հաջորդ 12 ամիսների ընթացքում էլ կուտակեիք մյուս հերթական ամենամյա արձակուրդը: Եթե Դուք աշխատանքից ազատվեք, ապա չօգտագործված արձակուրդի օրերի վճարը պետք է ներառվի վերջնահաշվարկում:
Անչափ շնորհակալ եմ, Մարիամ, Արմինե:
Գեղամ ջան, Արմինեն շատ ճիշտ է մեկնաբանում, և ես համաձայն եմ Արմինեյի և Մարիամի ներկայացրած մեկնաբանությունների հետ, ուղղակի Մարիամը կարճ է ներկայացնում, բայց դարձյալ ճիշտ է:
Ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել աշխատողի՝ աշխատանքի անցնելուց 6 ամիս հետո և հետաձգվել մինչև 18 ամիս, բայց դա չի նշանակում, որ 6 ամիս հետո պետք է տան 10 օր, իսկ 18 ամիս հետո՝ 30 աշխատանքային օր: Վերջնահաշվարկը տրամադրվում է չօգտագործված արձակուրդի օրերի համար, կամ ավել օգտագործված արձակուրդի օրերի համար կատարվում է հետպահում: Հետևաբար, բոլոր չօգտագործված արձակուրդի օրերի համար Դուք կստանաք փոխհատուցում վերջնահաշվարկի ժամանակ: