Լիլիթ.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատել է 9 ամիս, որից լիարժեք եղել է 5 ամիսը, (2 ամսում եղել է անաշխատունակ, իսկ 2-ը չվճարվող արձակուրդում), ինչպե՞ս հաշվարկել նրա հասանելիք ամենամյա արձակուրդը, քանի՞ օր է նրան հասնում արձակուրդի օրեր: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ պատասխանից:
Անաշխատունակ լինելը ու չվճարվող արձակուրդը ստաժի ժամանակահատվածներ են, հետևաբար 20/12*9 կլինի 15 օր, միջինի հաշվարկման համար վերցրեք նրա աշխատավարձի չափը:
Շնորհակալ եմ արձագանքի համար, այսինքն` չվճարվողը նույնպես ներառվում օրերի հաշվարկի մեջ, իսկ եթե գրանցման հայտով հայտ տամ, որ եղել է չվճարվող արձակուրդում, այդ դեպքում ևս կներառվի՞:
Եթե գրանցման հայտով հայտ ցույց տաք, որ եղել է չվճարվող արձակուրդում, այդ ժամկետը ևս կներառվի ու պետք է այդ ամսվա եկամտայինն էլ ճշտված ներկայացնեք:
ԱՕ Հոդված 165.Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ,
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:
Այսինքն` չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար արձակուրդային օրեր չեն հասնում, ձեր դեպքում, եթե հնգօրյա շաբաթով եք աշխատում, 9-ը ամսվա համար հասանելիք արձակուրդային օրերի քանակը (9-2)ամիս*20օր/12 ամսվա=12օր:
Հարգելի Ալլա, բայց առաջին անգամ չվճարվող արձակուրդը չի գերազանցել 10օրը և գրանցման հայտ չեմ տվել, իսկ երկրորդի դեպքում գերազանցել է 10 օրը և տվել եմ, դա որևէ բան փոխու՞մ է:
Այո, 5-օրյայի դեպքում՝ 20/12*9, 6-օրյայի դեպքում՝ 24/12*9։
Հարգելի Ներսես, այսինքն հա՛մ անաշխատունակության, հա՛մ չվճարվող արձակուրդի ամիսները ներառե՞մ օրերի հաշվարկի մեջ (թեկուզ եթե գրանցման հայտում նշել եմ, որ չվճարվող արձակուրդում է եղել): Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:
Չվճարվող արձակուրդը չի մտնում ոչ մի հաշվարկի մեջ: Ձեր դեպքում. միջինի հաշվարկման համար պետք է բաժանել 7-ի, քանի որ, ըստ Ձեր գրածի 2 ամիս եղել է չվճարվող արձակուրդում: Սա էն դեպքում, եթե հայտ եք տվել։
Նախ որոշվում է միջին ամսական աշխատավարձը, հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում բաժանվում է 21-ի, վեցօրյայի դեպքում՝ 25-ի, ստանալով միջին օրականը, բազմապատկվում է աշխատած ամիսների վրա (եթե արձակուրդը 20 աշխատանքային օր է, ապա բազմապատկվում է 1.6)։
Չվճարվող արձակուրդի ընթացքում արձակուրդի օրեր չեն կուտակվում։ 7 ամսում հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կուտակվում է 12 օր, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 14 օր արձակուրդ։ Բայց եթե ամսվա կեսն է եղել չվճարվող արձակուրդում, ապա աշխատած, ենթադրենք, 15 օրվա համար հաշվարկեք կուտակված արձակուրդ։ Միջին ամսական աշխատավարձի հաշվարկում և՛ չվճարվող արձակուրդի, և՛ անաշխատունակության ամիսները չեն ներառվում։