Ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք սխալ է, երբ ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս վարվել, երբ արդեն սոցապ տեղեկանք է ներկայացվել նպաստ ստանալու վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anna

Բարև Ձեզ, հարգելի Արմինե:
ՀՀ աշխատանքային օրենսգիրքով նախատեսվում է այն դեպքը, երբ նպատակային արձակուրդը համընկնում է ամենամյա արձակուրդի հետ:
Համաձայն ՀՀ ԱՕ 167-րդ հոդվածի, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդի համար դիմել է մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, աշխատողի և գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Իսկ եթե դիմել է ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա պետք է պարզապես ամենամյա արձակուրդը երկարաձգել համապատասխան օրերի քանակով: