Աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող կազմակերպություն

Հաշվապահ.

Բարև բոլորին:
Ժողովուրդ ջան, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, շատ կարևոր է:

Ինչպիսի՞ հարկային ռեժիմով պետք է աշխատի աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող ՍՊԸ-ն (օպերատոր): Եվ եթե կարելի է` հղում կատարեք համապատասխան օրենսդրությանը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գեորգի

Նախ և առաջ դուք հարցը հասկանալի չեք ձևակերպել: Ի՞նչ է նշանակում ձեր գրած`
“Ինչպիսի՞ հարկային ռեժիմով պետք է աշխատի աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող ՍՊԸ-ն (օպերատոր):”
Պետք է աշխատի Հայաստանում գործող հարկային ռեժիմով – այն է` կամ ԱԱՀ-ով, կամ եթե 58.3 միլիոնը չի գերազանցում, առանց ԱԱՀ:
Սակայն կա հարցի մեկ այլ կողմը ևս:

Ինչքան գիտեմ աղբահանություն կամ սանիտարական մաքրում ընդհանրապես չեք կարող ինքնուրույն իրականացնմել, քանի որ 2011 թ. հունիսի 23-ին ազգային ժողովի կողմից ընդունվել և 2011 թ. հուլիսի 15 -ին նախագահի կողմից ստորագրվել և օրենքի ուժ է ստացել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը “ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ”, որով փաստացի սահմանափակվել է տնտեսվարող սուբյեկտների ազատ պայմանագրային հիմունքներով մեկ այլ կազմակերպությանը աղբահանության ծառայություններ մատուցելու իրավունքը: Այդ իրավունքը վերապահվել է միայն համայնքային աղբահանություն կամ սանիտարական մաքրում կատարող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (օպերատորին): Այսինքը նախկինում երկու տնտեսվարող սուբյեկտներ ինքնուրույն պայմանագիր էին կնքում միմյանց հետ, և պատվիրատուն պատվիրում էր, իսկ կատարողը մատուցում էր աղբի հեռացման ծառայություններ, իսկ հիմա դուք չեք կարող ինքնուրույն պայմանագիր կնքել որևիցե կազմակերպության հետ և նրանց մոտ առաջացող աղբը ձեր տրանսպորտային միջոցով տեղափոխել քաղաքային աղբավայր` նույնիսկ եթե դուք պատրաստ եք դա անել շատ ավելի մատչելի գնով, քան առաջարկում է համայնքը, և պատվիրատուն էլ ավելի մեծ սիրով պատրաստ է համագործակցել ձեզ հետ, այլ ոչ թէ համայնքի: Դուք (ձեր կազմակերպությունը) միմիայն կարող եք պայմանագիր կնքել համայնքի (թաղապետարանի) հետ և հաշվետու լինել միայն նրանցից ստացած ֆինանսկան միջոցների գծով: