ԱՁ ցանկանում է զբաղվել տաքսի ծառայության մատուցմամբ

Արման.

Հարգելի հաշվապահներ,

Խնդրում եմ տրամադրել ամբողջական տեղեկատվություն ԱՁ-ով տաքսի ծառայություն աշխաացնելու վերաբերյալ, քանի որ ընդհանուր հարցերի մեջ տեղեկատվությունը շատ ցրված է և ոչ լիարժեք:
Ի՞նչ հարկային պարտավորությունի ունի ԱՁ-ն (որպես տաքսի ծառայություն և ոչ թե անհատ):
– Յուրաքանչյուր մեքենայի համար վճարվող ամսական / եռամսյակային/ կամ տարեկան հարկ
– Տաքսի ծառայության մեջ օգտագործվող սարքավորումների հարկ (եթե այդպիսին կա)
– Աշխատողներ համար, հարկ / սոց վճար
– Որպես ԱՁ ամսական կամ եռամսակային հարկային պարտավորությունները
– Այլ հարկային պարտավորություններ

Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իրինա

Բարև Ձեզ: Հարգելի Արման, Դուք պետք է ունենաք գրագետ հաշվապահ, քանի որ մեկ, երկու բառով հաստատ հարկային պարտավորություններ և այլ լիարժեք տեղեկություններ ուղղակի հնարավոր չի տրամադրել, դա Ձեզ որպես մասնագետ եմ պատասխանում:

Sona

Տաքսի ծառայության գործունեության համար Դուք պետք է վճարեք արտոնագրային վճար, որը պետք է վճարեք մինչև արտոնագիր ստանալը: Տաքսի ծառայության դեպքում ելակետային տվյալը մեքենաների քանակն է, Երևան քաղաքում մեկ մեքենայի համար ամսական դրույքաչափը 9 500 դրամ է: Աշխատողների համար պետք է հաշվետվություն ուղարկեք՝ ամսական եկամտային հարկի, և վճարեք եկամտային հարկ մինչև 120 000 աշխատավարձի դեպքում 24.4 %, բայց ոչ պակաս 45 000 դրամից: Որպես Ա/Ձ՝ ամսական պետք է վճարեք 5 000 դրամ, և տարեկան եկամտային հարկի հաշվետվություն ուղարկեք: