Lika.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.
1. ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու
3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու
4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ
Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ:
1. Եթե ձեր անունով այլ կազմակերպությունում տոկոսափայ չկա, ապա դուք ԱԱՀ չվճարող եք
2. Յուրաքանչյուր ամիս վճարեք 5000 դրամ անհատի սոց. վճար
3. Ամեն ամսվա 1-5ը ինչքան որ իրացում է եղել ՀԴՄ-ով, բլանկի վրա լրացրեք, տարեք հարկային
4. Ոչ մի գիրք հարկայինով հաստատված ձեզ հարկավոր չէ
Ավելի լավ է գիտակ հաշվապահ ունենալ, քանց հետո չիմանալու արդյունքում խնդիրներ ունենալ:
Չմոռանաք ներկայացնել 2 ամսվա ընթացքում Սոց. հիմնադրամին հաշիվների բացման մասին հաշվետվություն: