Ռազ․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն, որը գրանցվել է հոկտեմբեր ամսին, ոչ մի գործունեություն չի ծավալել, 2021 թ․ վերջին կիսամյակի 0-ական շրջ․ հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ և 2022թ հունվարի 27-ին անորոշ ժամանակով դադար եմ տվել (ձև 207)։ Կասե՞ք՝ ԱՁ-ի սոց․ վճարի և շահութահարի հաշվետվությունը մինչև ե՞րբ պիտի ներկայացնեմ 4 ամսվանը և մինչև ե՞րբ կարող եմ վճարել։
ԱՁ-ի սոց․ վճարի և շահութահարկի հաշվետվությունը մինչև 20,04, պիտի ներկայացնել, արդեն ամսական 5000-ական դրամները պետք է վճարած լինեիք, հիմա տույժերն էլ հետը պետք է վճարեք։
Ինչքա՞ն են կազմում տույժերը:
Հաշվետվությունների ծրագրում հարկային պարտավորություններ մասում կարող եք տեսնել, դա հարկատուի անհատական տվյալ է:
Բացի չորս ամսվա ամսական 5000 ական դրամներից, պետք է հունվար ամսվա համար էլ վճարեք այդ 5000-ական դրամները և բացի 2021թ. տարեկան հաշվետվություններից, եթե մինչև 2023թիվը չվերսկսեք գործունեությունը 2022թ համար էլ պետք է 23 թվականին հանձնեք տարեկան հաշվետվություններ, քանի որ հունվար ամիսը գործել եք։ Եվ 2022թ 1-ին եռամսյակի շրջհարկի հաշվարկն էլ պետք է ներկայացնեք։
Իսկ այդ ամսական վճարները, եթե ամսական չեմ վճարել` տույժեր էլ են հաշվարկվելու՞:
Այո
Մինչև 20,02,2022թ ներկայացրեք միկրոյի հայտարարություն, որպեսզի հունվար ամսվա համար չվճարեք ոչ մի հարկ և հաշվարկ չներկայացնեք։