Արամ․
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ․
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Տարեսկզբին կամ եթե նոր է գրանցվել՝ գրանցումից հետո, պետք է տա շրջանառության հարկով աշխատելու հայտարարություն։ Յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է ներկայացնի շրջանառության հարկի հաշվարկ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը։
Եթե ունենալու է գրանցված աշխատող, ապա ներկայացնելու է նաև վարձու աշխատողի եկամտային հարկի հաշվարկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Ինչպես նաև կատարելու է պարտադիր դրոշմանիշային գումարի վճարում յուրաքանչյուր ամիս։
Պետք է հանձնի ձև 240 և 244 մինչև ապրիլի 20-ը ներառյալ:
240,244 ձևերը, եթե պասիվ եկամուտներ են վճարվել նաև անձնավորված հաշվարկ:
Հարգելի Արամ,
շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ պետք է հարկային մարմին ներկայացնի շահութահարկի և սոցիալական վճարի հաշվարկներ (հաշվարկի ձևերը հաստատված են ՀՀ, ՊԵԿ նախագահի 12.12.2018թ. N 749-Ն հրամանի N 1 և N 3 հավելվածներով):