ԱՁ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ

Ռիփ.

Հարգելի հաշվապահներ, օրենսդրական փոփոխություններից հետո “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով փոխվել են հաշվետվության ներկայացման և սոց. վճարների վճարման ժամկետները:
3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Հարցս հետևյալն է` 2011թ.-ի համար ԱՁ-ն տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ե՞րբ պետք է ներկայացնի, և վճարման վերջնաժամկետը ո՞րն է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Ձեր հարցի պատասխանը Դուք ինքներդ ներառել եք հարցի մեջ: Ներկայացման վերջնաժամկետ` 2012թ. ապրիլի 15, հարկի վճարման վերջնաժամկետ` 1 մայիսի 2012թ.:

Ռիփ

Հարգելի Նարինե, ամբողջ խնդիրը նրանում է, որ ՊԵԿ-ից պնդում են, որ այդ դրույթը 2012թ.-ի համար է, իսկ 2011թ.-ի համար պետք է ներկայացնենք մինչև մարտի 1-ը: Ինձ իրավական կողմն է հետաքրքրում:

Լիլիթ

Ինձ Եղվարդի Հարկային տեսչությունում ասացին, որ փոփոխությունը վերաբերվում է 2012թ. տարեկան հաշվետվությանը: