Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար

Մարո.

Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Եթե Ձեր Ա/Ձ-ն այս տարի չի գրանցվել, ապա պետք է 2011 թվականի համար ներկայացնեք սոցի և եկամտահարկի պարզեցված հայտարարագրերը, ընդ որում սոցի գծով մինչև մարտի 1-ը իսկ եկամտահարկինը մինչև ապրիլի 15-ը: Ինչպես նաև պետք է ներկայացնեք սոցապի անհատական հաշվետվություն մինչև ապրիլի 1-ը:
Իսկ եթե գործունեությունը նոր եք սկսում, տարածք վարձակալելուց հետո Ձեր հաջորդ քայլը պետք է լինի տվյալ հասցեով հսկիչ դրամարկղային մեքենայի հաստատումը, աշխատողի գրանցումը սոցապին հայտ և ստաժ ներկայացնելը, այնուհետև` ընթացիկ տարվա համար ներկայացնում եք հետևյալ հաշվետվությունները`
1. մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ՀԴՄ-ով շրջանառության վերաբերյալ հաշվետվություն
2. մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ԱՎԾ հաշվետվությունը
3. յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո եկամտահարկի և սոցի հաշվետվություններ աշխատողի մասով
Հարցեր ունենաք, գրեք nharutyunyan շնիկ yandex.ru

Արման

Ա/Ձ առաջին քայլը գործունեություն սկսելու համար պետք է լինի հաշվապահ վարձելը:

Արմինե

Համաձայն եմ Արմանի հետ: