Narek.
Ա/Ձ բացվել է 27.07.2011թ-ից, վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել 20000 դրամ վարձավճարով: Ես այս եկամուտների մասով եռամսակային հաշվետվություն չեմ ներկայացրել, տարեկանը պարզ է չեմ ներկայացնի: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ճի՞շտ եմ արել արդյոք: Վերցրել եմ նախորդ տարվա վճարած վարձակալական վճարները ընդգրկել եմ 2012թ-ի առաջին եռամսյակի մեջ և եկամտահարկի գումարները համապատասխանաբար ընդգրկել եմ իրենց տողերում, որպեսզի վարչականի տակ չընկնեմ:
Հարգելի Նարեկ ջան, անկեղծ ասած Ձեր ներկայացրածից բան չհասկացա: Բայց եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2011 թվականի հուլիս ամսին, և հետո վկայականը չեք հանձնել գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար, ապա 2011 թվականի համար անպայման պետք է ներկայացնել տարեկանները:
Եթե եկամտահարկի հաշվետվություններ ներկայացրել եք այլ եկամուտների մասով, խնդիր չկա, կարող եք դրանք ճշգրտել, այլապես պետք է ցույց տաք, որ այդ ամիսների համար վճարումները կատարել եք 2012թ. առաջին եռամսյակում, կամ էլ վարչական…
Նարինե ջան, իսկ եթե եռամսյակային չեմ ներկայացրել, տարեկանը արժե՞ ներկայացնել: Իսկ եթե վճարումս ցույց տամ այս տարվա եռամսյակով, իսկ վարձատուին դրամարկղի ելքի օրդերով վճարում կատարեմ, ու վարձատուն ինքը ստորագրի, որ ստացել է գումարը 2012թ-ով ասենք Հուլիս, Օգոստոս, սեպտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսների վարձավճարի մարում: Անչափ շնորհալակալ եմ արձագանքելու համար:
Շնորհակալ եմ պատասխանելու համար: Խնդիրը կայանում է նրանում որ Ա/Ձ հիմա էլ է աշխատում և ես բացման օրվանից վճարումները եկամտահարկի մասով պարբերաբար կատարվել է, ուղղակի չեմ ներկայացրել եռամսյակային հաշվետվություն, քանի որ ենթադրել եմ որ աշխատող չունեմ չպետքե տամ նաև եռամսյակային հաշվետվություն բայց վարցակալություն փաստը հաշվի չեմ առել: Իսկ տարեկանի համար կարող եմ նաև չներկայացնել քանի որ եռամսյակային արդեն իսկ 2011թ-ի համար չեմ ներկայացրել:
Արդեն հասկացա, թե ինչ նկատի ունեք, փաստորեն վարձատուն ֆիզիկական անձ է, և Դուք նրա համար համարվում եք հարկային գործակալ: Այն, որ եկամտահարկի գծով վճարումները կատարվել են, դա արդեն լավ է, քանի որ դա թաքցրած հարկ չի դիտարկվի, բայց ինձ թվում է, որ վճարումը հետին ամսաթվով ցույց տալը այդքան էլ ճիշտ չէ: Եթե վաձակալության պայմանագրում վարձավճարի վճարման ժամկետը նշված է ամեն ամիս 20000 դրամ, ապա ամեն ամիս այդքանով Ձեր պարտավորությունները շատանում են, ծախսերն էլ ավելանում, բնականաբար էդ գումարը պետք է հաշվեգրվի ամեն ամիս և արտացոլվի համապատասխան հաշվետվության մեջ: Կարծում եմ վարչականից խուսափել չի լինի: Իսկ տարեկան ասելով, եթե նկատի ունեք ֆիզ. անձանց վճարված տարեկան եկամուտների տեղեկությունը, ապա այն վարձատուի մասով չեք ներկայացնելու, քանի որ նրան վճարած եկամուտը 2011թ-ի ընթացքում չի գերազանցել 390000 դրամը:
Ես նմանատիպ խնդիր ունեցել եմ, տվել եմ ճշգրտված հաշվետվություններ: Ավելի վստահ լինելու համար զանքահարեք 060544444 ՀՏ-ի տեղեկատվական բաժին:
Հարգելի Նարեկ, ես նման սխալ էի արել, ներկայացրեցի ճշգրտված հաշվետվություն, բայց ինձ թվում է` հաշվի առնելով, որ ֆիզ անձանց վճարած եկամուտները ներառվում են եկամտահարկի հաշվետվությունում վճարված ժամանակահատվածում, և ենթադրում եմ, որ դուք դրամարկղի գիրք չեք վարում, կարող եք 2012թ. I եռամսյակում ներառեք` վճարումը ցույց տալով ասենք հունվար ամսում: