ԱՁ սոցիալական վճարներ

Նարինե.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Կասե՞ք` ինչ սոցիալական վճարներ ունեմ կատարելու: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ներսես

ԱՁ-ի սոց. վճարը հաշվարկելու եք տարեկան կտրվածքով, պետք է վճարեք հարկվող շահույթի 5 տոկոսը:

Ալլա

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենք
Հոդված 5. Սոցիալական վճար կատարողները
Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝
1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը։
Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են ձեռնարկատիրական եկամուտը.
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձինք մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետևյալ չափերով.
2) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի)՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը.
3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով ամսական 5000 դրամի չափով։
Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել՝
2) տարեկան՝
ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 300000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը,
գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը:

Հոդված 7.Սոցիալական վճար կատարելը
4. Նոտարները և անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում։
5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ:

Karine

Տարեկան հարկվող շահույթի 5 տոկոսի չափով կվճարեք, եթե այն չի գերազանցում 6 մլն դրամը։

Նարինե

Շնորհակալություն, գիտեմ, որ եթե գրանցված աշխատող չունեմ, պետք է 10000 վճարեմ յուրաքանչյուր ամսվա համար, տարեկան 120000, նաև դրոշմանիշային վճար 18000, է՞լի ինչ-որ բան:

Tigran

Կախված է տարեկան շրջանառությունից, սանդղակով է: