Ա/Ձ սոցիալական վճարներ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարները մեկ տարվա կտրվածքով:
Խնդիրը հետևյալում է.
Անհատ ձեռնարկատերը զբաղվում է անասնապահությամբ և չունի վարձու աշխատողներ, և նրա տարեկան եկամուտները կազմել են 1 150 000 ՀՀ դրամ, որից 560 000 դրամ կազմել են ծախսերը:
1.Տվյալ դեպքում սոցիալական վճարը կկազմի 88 500 դրամ (1 150 000-560 000=590000
590000*15%=88500 դրամ)
2.Դրա հետ մեկտեղ ամեն ամիս պետք է վճարել 5 000 դրամ ամսական:
Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով սոցապը կկազմի 5000*12+88500=148500 դրամ:
Ճի՞շտ եմ կատարել հաշվարկները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայի

Ոչ, հարգելի Աննա, նախ 60000 նվազագույն սոցը հանվում է հաշվարկված տարեկան սոց պարտացորության գումարից, իսկ եթե Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող չէ, սոցը հաշվարկվում է 3 տոկոս դրույքով` ոչ թե 15, այս դեպքում վճարման ենթակա տարեկան սոց չունեք: Իսկ եթե ԱԱՀ վճարող է Ա/Ձ-ն, ապա մնում է վճ-արել միայն 28500:
hh_poghosyan շնիկ mail.ru

Ադելինա

Հարգելի Աննա, այո, դուք ճիշտ եք հաշվել, որպես հիմք կարդացեք Պարտադիր Սոցիալական վճարների մասին ՀՀ օրենքի հոդված 5:

Կարեն

60000 դրամը կներառվի 88500 դրամի մեջ: Եթե վճարվել է 60000 դրամը, ապա կմնա վճարման ենթակա 28500 դրամը:

Anna

Շնորհակալություն բոլորին, հիմա հասկացա:

Հայկ

Հարգելի Ադելինա, քանի՞ անգամ եք Ձեր իմացած եղանակով սոց հաշվել, հարկատուին ասել, որ վճարի, կազմել տարեկան սոց հաշվետվությունը և ներկայացրել հարկային:

Ադելինա

Հարգելի Հայկ, ես նկատի եմ ունեցել, որ հաշվարկած 88500-ը ճիշտ է, քանի որ Աննան չի նշել իրենք ԱԱՀ վճարող են, թե ոչ, իսկ իմ ներկայացրած հաշվետվություններում երբեք ստույգության և ճշտության խնդիր չի եղել: Այս ամենը բխեց տվյալների թերի լինելու արդյունքում:

Վանա

Հարգելի Աննա, ենթադրում եմ, որ Դուք ԱԱՀ վճարող չեք, ուստի 15%-ի փոխարեն պետք է լինի 3%: Հայկը ճիշտ է պատասխանել Ձեր հարցին, ես բազմիցս հանձնել եմ նման հաշվետվություն: 590000*3%=17700, որը փոքր է 60000-ից, ինչը Դուք հավանաբար տարվա ընթացքում վճարել եք`12ամիս*5000=60000, ուստի էլ վճարելու սոց վճար չունեք, իսկ եթե 60000-ը չեք վճարել` վճարեք :