Անի․
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք․ ես 2020 թվականի ԱԱՀ փետրվար ամսվա համար պետք է ուղարկեի, բայց անցյալ տարվա 2019 փետրվարի ԱԱՀ համար հաշվետվություն ուղարկեցի: Բայց ԱՁ անցյալ տարի 16.04.2019 համարվել է Ընտանեկան Ձեռնարկատեր, դա կազդի՞ իր գործունեությաան վրա՝ անցյալ տարվա:
Բարև Ձեզ, Անի։ Ոչ, չի ազդի, սակայն նախ անցյալ տարվա այդ նույն ամսվա համար ուղարկեք ԱԱՀ զրոյական հաշվարկ, որ պարտավորություն չհայտարարագրվի, և երկրորդը՝ չմոռանաք հանձնել ճիշտ հաշվարկը այս տարվա համապատասխան ամսվա համար։
Այսօր հասցրեք ճիշտ տարբերակը ուղարկել և այդ մասին հարկային զանգեք ու ասեք, որ մեխանիկական սխալ եք արել, կձայնագրվի, և հիմք կունենաք Ձեր նկատմամբ վարչական տույժ չկիրառելու համար: