Մելինե.
Բարև ձեզ: Ես 3 տարի է` ԱՁ եմ: 3 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մելինե.
Բարև ձեզ: Ես 3 տարի է` ԱՁ եմ: 3 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, հարգելի Մելինե:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, ունեն հղիության և ծննդաբերության նպաստի իրավունք: Ինչ վերաբերում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստին, ապա «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ նպաստի իրավունք ունեն միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի… այս կետը չեմ գտնում, կօգնե՞ք:
Այստեղ… 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ:
Բարև ձեզ: Ես 6 տարի է` ԱՁ եմ: 4 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն: