ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Արփինե․

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել հոկտեմբերին և աշխատել շրջանառության հարկով։ Չեմ իմացել, որ պետք էր կրկին հանձնել շրջհարկի հայտարարությունը, և հիմա չեմ կարողանում հանձնել շրջհարկի հաշվարկը։ Եթե ճիշտ եմ հասկանում, դա նշանակում է, որ անցել եմ ԱԱՀ դաշտ, բայց ոչ մի ամսական վճարում չեմ կատարել։ Ունեմ մեկ աղբյուրից ստացվող ծառայության դիմաց վճարվող եկամուտ։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ինչպե՞ս վարվեմ, որ վերադառնամ շրջհարկի վճարելուն, և ի՞նչ անեմ հունվար-մարտ ամիսների համար։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Պետք է ներկայացնեք ԱԱՀ -ի հաշվետվություն 3 ամիսների համար, վարչական տուգանքի կգա հաշվետվություն չներկայացնելու համար։ Իսկ շրջ հարկի դաշտ չեք կարող վերադառնալ։ Միայն կարող եմ ասել դադար տվեք այդ Ա/Ձ-ն մերը բացեք, այս տարի աշխատեք ուրիշ Ա/Ձով։ Հարցերի համար զանգահարեք 093245605

Մարինե

Այս տարի պետք է մնաք ԱԱՀ-ով աշխատող: Էլ չեք կարող հայտ ներկայացնել: Դա ներկայացնում են ամեն տարի մինչև փետրվարի 20-ը: Մարտի համար դեռ ուշ չէ, կարող եք հաշվետվություն հանձնել: Հունվարի և փետրվարի համար էլ պետք է ներկայացնեք: Կտուգանեն ամեն մի չհանձնվածի համար 10 000 – 20 000 դրամ: Երբ ծանուցում ստանաք, տուգանքի դիմում կգրեք և կբացատրեք պատճառը ու կխնդրեք՝ կիրառեն զգուշացում: Հնարավոր է՝ ինչ-որ չափով զիջեն: Հարկերն էլ պետք է հաշվարկեք ու վճարեք, առաջին 2 ամսվա համար տույժ էլ կհաշվարկվի: Հարցերի դեպքում կարող եք այս համարով զանգահարել՝ 077437867:

Տիգրան

Կարող եք ներկայացնել թիվ 216 հաշվետվությունը՝ ԱԱՀ վճարողի կարգավիճակը չեղյալ համարելու համար, այդ ձևը հենց նրանց համար է, ովքեր ավտոմատ են հայտնվել ԱԱՀ դաշտում, հայտարարություն չեն ներկայացրել: Իսկ ԱԱՀ-ի ձևի համարը 260-նն է: Կհասցնեք մինչև ամսի 20-ը:

Արփինե

Շատ շնորհակալ եմ օգտակար խորհուրդների համար։ Քանի որ թարգմանիչ եմ չեմ պատկերացնում ինչպե՞ս պիտի ԱԱՀով շարունակեմ աշխատել կամ էլ նոր ԱՁ բացեմ։ Թարգմանչական ծառայության դիմաց ստացած վճարները Ինչպե՞ս են ԱԱՀով հարկվում։
Տիգրան, իսկ ե՞րբ հանձնեմ 216 ձևը, ո՞ր դաշտում կհայտնվեմ։
Կանխավ շնորհակալ եմ պարզաբանումների համար։

Տիգրան

Հենց այսօր էլ հանձնեք ու հետևից շրջ. հարկինը, որ մինչև 20.04 խնդիր չլինի: Շրջ. հարկը 5 տոկոս է թարգմանչականի համար: ԱԱՀ դրույքաչափը 20 տոկոս է: Զրոյական հաշվետվության հարցի մեջ իմ համարը գրված է, պետք լինի, զանգեք:

Հարություն

Բարև, Տիգրան ջան։ Հեռախոսահամարը չգտամ, որ ինչ-որ կերպ կապնվեմ, բայց տեսա որ 6 ժամ առաջ կայքում գրառում եք արել, ինձ հետաքրքիր ա ես մոտ 5 րոպե առաջ ներկայացրել եմ էդ 216 ձևը, բայց համակարգը չի թողնում հիմա 201ը ներկայացնեմ դեռ համարում է ԱԱՀ վճարող ինձ։ Ինչ-որ պահ ավտոմատ կթողնի, թե՞ պետք է ինչ-որ ուրիշ բան անել։