Գարիկ․
Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։
Եթե 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում չեք իրականացրել գործունեություն, ապա ամսական ԱԱՀ հաշվարկները ուղարկեք 0-ական, եթե չունեք ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ, պարտավորություն չեք ունենա ԱԱՀ գծով, բայց տուգանք կվճարեք հաշվետվությունները ժամանակին չհանձնելու համար։ Բայց հիշեք, որ մինչև տարվա վերջ լինելու եք ԱԱՀ վճարող։
Մերսի շատ: Իսկ տուգանքը ինչքա՞ն կարող է կազմել, և ինձ ո՞նց են ծանուցելու։ Մեկ էլ կարո՞ղ եք հուշել՝ հաշվետվության ձևը որ համարն է:
Կարող եք ներկայացնել թիվ 216 հաշվետվությունը՝ ԱԱՀ վճարողի կարգավիճակը չեղյալ համարելու համար, այդ ձևը հենց նրանց համար է, ովքեր ավտոմատ են հայտնվել ԱԱՀ դաշտում, հայտարարություն չեն ներկայացրել: Իսկ ԱԱՀ-ի ձևի համարը 260-նն է:
Շնորհակալ եմ, Տիգրան ջան։ 216-ը որ ուղարկեմ, ինչքա՞ն ժամանակ հետո ես կտեղեկանամ պատասխանի մասին և ո՞նց կճշտեմ դա: Բայց ամեն դեպքում ես պե՞տք է 0-ական հաշիվ գրեմ հունվար, փետրվար, մարտ ամիսների համար ԱԱՀ-ի:
216-ը որ ուղարկես, պատասխանի մի սպասի, իսկ ճշտելու համար՝ ԱԱՀ-ի հաշվետվությունները պետք են, թե ոչ, արի զանգի ՊԵԿ՝ 060544444, թող ասեն՝ կարիք կա, թե ոչ, համ էլ զանգը քեզ համար հիմք կլինի, որ խնդրի դեպքում ասես՝ այսինչ օրը, այսինչ ժամին իրենց հարցրել ես: Ենթադրում եմ, որ 216-ը ներկայացնելուց հետո էլ վարչական տույժի խնդիր չի լինի հունվար, փետրվար, մարտ ամիսների հաշվով:
Տիգրան ջան, մերսի շատ կարևոր ինֆորմացիայի համար: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ 216-ը ուղարկելուց հետո ես հետագայում ո՞նց հասկանամ՝ ես ԱԱՀ դաշտում եմ, թե շրջանառության հարկի դաշտում։ Եվ ամսական ԱԱՀ հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ, թե՞ եռամսյակային շրջանառության հարկի հաշվետվություն։ Մեկ էլ կասե՞ք՝ եթե ես ամեն դեպքում հունվար, փետրվար, մարտ ամիսների ԱԱՀ հաշվետվությունը ուղարկեմ, երևի ճի՞շտ կլինի։
216-ը ուղարկելուց հետո հայտնվում ես շրջանառության հարկի դաշտում։ Եթե քո ասածով նայենք, ապա կարող է հունվարի, փետրվարի ԱԱՀ հաշվետվությունները ուղարկելը հարկային պարտավորության հարց առաջացնի:
260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ (2020թ․-ից) / Unified calculation report of Value added tax and excise tax
Իրավաբանական բաժնից Ձեզ կզանգեն, կա նաև վարչական տուգանք՝ պատասխանատու անձին ուղղված։ Գումարները չեմ կարող ճշգրիտ ասել:
Հոդված 402. Հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը
1.Հարկ վճարողների կամ հարկային գործակալների կողմից հարկային մարմին nերկայացվող հարկային հաշվարկը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից կամ հարկային գործակալից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով։
Ձեր դեպքում հարկային պարտավորություն չի առաջանում, ես կարծում եմ՝ միայն վարչական տուգանք կկիրառեն։
Մերսի շատ:
Ասեմ իմ փորձից՝ 216-ը չի անցնում այդ դեպքում, ես բողոքարկման հանձնաժողով եմ դիմել։