ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անգելինա

Դե դրա համար պետք է գնման ակտ կազմվի՝ որպես շուկայից ձեռքբերում, և հարկվի:

Սյուզաննա

Անգելինա ջան, արդյո՞ք շրջ. հարկով աշխատողները ազատված չեն գնման ակտերից:

Լուսինե

Բայց արդյո՞ք կաթնամթերքը գյուղատնտեսական արտադրանք չի համարվում, որովհետև այդ դեպքում հարկային պարտավորություն չի առաջանա, քանի որ գյուղատնտեսական արտադրանքը ազատված է հարկերից:

Սյուզաննա

Ինձ շփոթեցնում է ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ ընդունված 2014 թվականի մայիսի 19-ին: Արդյո՞ք իրավունք ունենք կաթնամթերքը վաճառել առանց դրոշմապիտակների:

Տիգրան

Պետք է գնման ակտ կազմեք՝ նշելով անձնագրային տվյալները, որպեսզի երևա, որ գյուղարտադրողից եք գնում, որոնք ազատված են հարկից մինչև որոշակի շեմը, իսկ դրոշմապիտակների մասով՝ այո, օրենքի բացի խնդիր, կարծում եմ, կա, բայց դա պետք է մեկնաբանվի Ձեր օգտին: Անձնագրային տվյալները Ձեզ պետք են նաև սննդի հետագծելիությունը ՍԱՏՄ դիտարկումների դեպքում ներկայացնելու համար:

Սյուզաննա

Շնորհակալություն:

Արա

Եթե ստանում եք կաթնամթերք, և այն լիտրով է ձևակերպված, ապա որևէ պատասխանատվություն այնտեղ նախատեսված չէ, և դրոշմապիտակ այդ պարագայում անհրաժեշտ չէ:

Սյուզաննա

Շնորհակալ եմ: