ԱՁ-ն ցանկանում է ֆոտոստուդիա բացել

Նարեկ.

ԱՁ-ն ուզում է բացել ֆոտոստուդիա և երկու ձևով աշխատել՝
1. տարածքը ժամավարձով տրամադրել,
2. կատարել այդ ֆոտո ծառայությունը ստուդիայում:
Խնդրում եմ ասել, թե ոնց պետք է ձևակերպել և ինչ հարկեր է պետք վճարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Շրջանառության հարկով, եթե տալիս եք վարձով՝ 10 % շրջ. հարկ, եթե ինքներդ եք ծառայություն մատուցում, այդ դեպքում՝ 5 % շրջ. հարկ:

Տիգրան

Այս գործունեությունը միկրոբիզնեսի դաշտ չի կարող մտնել, պետք է աշխատեք շրջ. հարկով, որի համար մինչև փետրվարի 20-ը պետք է հարկային ներկայացնեք շրջ. հարկի հայտարարություն, գումարած պետք է վճարեք ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին: Աշխատեք տարածքի՝ վարձով տրամադրումը կատարել գրավոր պայմանագրով, որ եկամուտի թաքցնել չդիտարկվի:

Անի

Հարգելի Տիգրան, կասե՞ք՝ ինչի՞ հիման վրա եք ասում, որ միկրոձեռնարկատիրություն չի կարող համարվել։