Աննա.
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Քսայուղերի մասով ակցիզային և բնապահպանական հարկի պարտավորություններ են առաջանալու, բնապահպանական հարկի գծով կա հաշվետվություն որը պետք է 2 կառույցի ներկայացնեք: ՀՕ հ.98 մաս 1 ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:
ՀՕ հ. 77 մաս 1 ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում՝ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը. 1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը.2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ: Որի համար պետք է գրանցվեք արտաքին առևտրի մեկ պատուհանում: Ապրանքները ներմուծելիս ԱԱՀ եք վճարելու, քսայուղի մաքսային արժեքը բնապահպանակա ևակցիզային հարկի հետ կապված առանձին կարգով է հաշվարկվելու, պահեստամասերինը առանձին, ԱՏԳԱԱ-ները տարբեր են: