ԱՁ-ն ցանկանում է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը

Հասմիկ.

Բարև ձեզ: Ունեմ ընտանեկան ԱՁ, այս պահին գործունեությանս սեզոնը ավարտվել է, և ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել ԱՁ-ն, կասե՞ք՝ ինչպես դա անել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Մտեք հարկային հաշվետվությունների համակարգ, և էլեկտրոնային հայտարարության ձև կա այնտեղ, ներկայացրեք, կարող եք ժամկետն էլ նշել՝ ինչքան է Ձեզ հարմար:

Էլեն

Բարև Ձեզ: Որ խնդրեմ, լինք կարո՞ղ եք տեղադրել։

Նարինե

Էլեկտրոնային համակարգից ընտրեք 207 ձևը և ներկայացրեք ժամանակավոր դադարեցման դիմումը, ինչպես նաև եթե ունեք ՀԴՄ, ապա ներկայացնում եք նաև ՀԴՄ-ն գրանցումից հանելու թիվ 9 ձևը:

Արա

Դա որևէ բարդություն չի ներկայացնում, պետք չէ գնալ հարկային տեսչություն կամ պետ. ռեգիստր, մտեք Ձեր էլեկտրոնային էջը, տվեք հայտ գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու համար: