Հարութ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից, արդյո՞ք պայմանագրի սկիզբ է համարվում հարկային մարմնում հատարարագրման օրը, և վարձավճարը կարող եմ վճարել ամբողջ տարվանը դեկտեմբեր ամսին և հանձնել հաշվետվություն միայն այդ ամսվա համար, թե՞ պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություն մյուս ամիսների համար, և կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ։
1,արդյո՞ք պայմանագրի սկիզբ է համարվում հարկային մարմնում հատարարագրման օրը,
Պայմանագիրը որ օրով կնքում եք դա ձեր գործարքի սկիզբն է։
2,վարձավճարը կարող եմ վճարել ամբողջ տարվանը դեկտեմբեր ամսին
Այո, կարող եք դա կդիտվի կանխավճար, յուրաքանչյուր ամիս կմարվի։
3,հանձնել հաշվետվություն միայն այդ ամսվա համար, թե՞ պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություն մյուս ամիսների համար,
Զրոյական հանձնել պետք չէ, ԱՁ-ն յուրաքանչյուր ամիս պետք է արտացոլի վարձավճարը և հարկը վճարի
4,կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ։
300,000 գերազանցելու դեպքում անկանխիկ
պայմանագրի սկիզբ է համարվում կադաստրում գրանցման օրվանից, ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ եթե գումարը՝ պահումները ներառյալ չի անցնում 300000-ից։
300 000 հազարից բարձրի դեպքում՝ անկանխիկ