Վահագ.
Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով:
Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն:
Այդ եկամուտը չի հարկվում առանձին եկամտահարկով և չի նշվում եռամսյակային հաշվետվության մեջ, մտնում է Ձեր համախառն եկամուտ, ներառվում է միայն տարեկան եկամուտների հաշվարկի մեջ որպես ծախս կամ եկամուտ, ինչպես ձեր բերված օրինակում:
Փոխարժեքային տարբերությունից եկամուտը կամ ծախսը դրանք զուտ հաշվապահական ծախսեր են, դրանք չեն հարկվում կամ էլ նվազեցնում որպաես ծախս: Կարող եք նայել ՀՀ օրենքը շահութահարկի մասին, հոդված 8 և 11: Ոչ մի հաշվետվության մեջ դրանք չեն արտահայտվում:
Հարգելի գործընկերներ, կա պաշտոնական պարզաբանում (N4, 22.03.2010թ.) շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ (կտեսնեք, որ արտարժույթի փոխարկման ժամանակ առաջացած եկամուտը կամ ծախսը (միջին փոխարժեք-փաստացի կիրառված փոխարժեք)ներառվում է համապատասխանաբար համախառն եկամտի կամ նվազեցումների մեջ):
Հարգելի Լիաննա և Հրանտ, դուք ասում եք շահութահարկ, բայց ԱՁ-ն չի հարկվում շահութահարկով, ԱՁ-ն համարվում է ֆիզ. անձ և հարկվում է եկամտահարկով: