Վահագն․
ԱՁ-ն ստացել է վարկ իր բանկային հաշվին, որի մի մասը փոխանցվել է իր անձնական ֆիզ. անձի հաշվին, որպես ԱՁ-կողմից տրամադրված անտոկոս փոխառություն ֆիզ անձին (իրեն)։ Այդ փոխառությունը վերադարձվում է մաս-մաս ԱՁ-ի հաշվեհամարին։
Հարց․ թույլատրելի՞ է օրենքի տեսանկյունից։ Այդ փոխառության վերաբերյալ պե՞տք է ինչ որ հաշվետվություն ներկայացնել։ Փոխառությունը չի գերազանցում 20 000 000 դրամը)։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։
Թույլատրվում է, պետք է պայմանագիր կազմել։
1 Հարց․ թույլատրելի՞ է օրենքի տեսանկյունից։ այո,
2 Այդ փոխառության վերաբերյալ պե՞տք է ինչ որ հաշվետվություն ներկայացնել։ ոչ,
նա ինքն իր գույքով այդ պարտավորության կրողն է,
Այո, գործարքը թույլատրելի է օրենքի տեսանկյունից։ Այդ փոխառության վերաբերյալ պետք չէ որևէ մեկին հաշվետվություն ներկայացնել՝ պարզապես կնքված պայմանագիրը պետք է հաշվապահական փաստաթղթերի հետ միասին պահել։
Հանգիստ օգտագործեք ձեր փոխառությունը: