ԱՁ-ն պատրաստվում է բացօթյա բար-սրճարան բացել

Գայանե Առաքելյան.

Բարև ձեզ: Նախատեսում եմ բացօթյա բար-սրճարանային գործունեություն սկսել քաղաքից դուրս, ԱՁ արդեն բացել եմ, չե՞ք ասի՝ որոնք են հաջորդ քայլերս հարկային ու հաշվապահական մասով և լավագույն տարբերակը ՀԴՄ սարք վերցնելու։ Ինչպես նաև ԱՁ-ի վրա կարո՞ղ եմ աշխատակիցներ գրանցել։
Շնորհակալ եմ նախապես։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Հաջորդ քայլը օնլայն կարգով հարկայինում հաշվառվելն է այս հղումով: Հետո Հարկային ռեժիմի ընտրությունը՝ հավանաբար շրջանառության հարկ: Աշխատակիցներ կարող եք ունենալ և գրանցել: ՀԴՄ-ի ցանկալի տարբերակը պետականն էր: Բայց իմ տեղեկություններով՝ հիմա չկա, շուկան ազատականացվել է, լիստով կամ այլ հայտարարությունների կայքերով նայեք:

Աննա

Իհարկե աշխատակիցներ կարող եք գրանցել: ՀԴՄ պետք է ձեռք բերեք շուկայից, այսինքն՝ հիմա պետական մակարդակով հերթագրում ձեռք բերման համար անիմաստ է:

Ալլա

ԱՁ կարող է ունենալ վարձու աշխատողներ, չմոռանաք ամսական եկամտային հարկի հաշվարկ ներկայացնել վարձու աշխատողների գծով։

karine

Բարև ձեզ, Գայանե։ Եթե Ա/Ձ գրանցել եք, ապա ունեք նաև ՀՎՀՀ։ Հիմա հարկայինի էլեկտրոնային համակարգում պետք է գրանցվեք և կողմնորոշվեք՝ ինչ հարկատեսակով եք աշխատելու։ Եթե Երևանից դուրս եք աշխատելու կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրական համակարգում կամ շրջ․ հարկով, կան նրբություններ, որ պետք է հաշվի առնեք։ Եթե տարածքը վարձակալությամբ է, պետք է կնքեք պայմանագիր։
Կարող եք գրանցել վարձու աշխատողներ և աշխատել, իսկ ՀԴՄ սարք գնեք շուկայից։

Tigran

Հաջորդ քայլով պետք է գրանվեք հարկային հաշվետվությունների համակարգում, պետ. ռեգիստրում գրանցվելուց 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնեք շրջ. հարկով աշխատելու հայտարարություն, այն և այլ հաշվարկները ներկայացնելու նպատակով պետք է ունենաք ձեր ակտիվ էլ. ստորագրությունը կամ որևէ վստահելի անձի միջոցով իրականացնեք հարկային հաշվետվությունների ներկայացումը: ՀԴՄ սարք պետք է գնեք կամ երկրորդային շուկայից՝ օգտագործված, կամ նորը՝ գինը սկսած 151000-ից։ Այո ԱՁ-ն կարող է ունենալ գրանցված աշխատողներ։ Տվյալ գործունեության հարկումը 6 տոկոս է 3 տոկոս նվազեցման հնարավորությամբ, իսկ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով 20 տոկոս:

Գայանե Առաքելյան

Շաաատ շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար: Անկախ շրջանառության հարկի հայտարարության ներկայացումից՝ էլի կարո՞ղ եմ օգտվել տարեկան մինչև 24 մլն-ի դեպքում չհարկվելու հնարավորությունից: Բացի դա, կա՞ն պարամետրեր հասկանալու համար՝ որ ՀԴՄ սարքը վերցնել շուկայից, որովհետև ես լիստում գների հայտարարություններ գտա: Կրկին շաաատ շնորհակալ եմ նախապես:

Tigran

Հանրային սնունդի գործունեությունը օրենքով չի թույլատրվում գործել միկրոբիզնեսի համակարգում, հետևաբար չեք կարող օգտվել տարեկան մինչև 24 մլն-ի դեպքում չհարկվելու հնարավորությունից, պետք է գործեք շրջ. հարկի դաշտում, եթե անգամ 115 մլն-ի շեմը գերազանցեք: Այո, կան սահմանված պարամետրեր ՀԴՄ սարքի հաշվով, մոդելների հաշվով ուշադիր եղեք:

Գայանե Առաքելյան

Իսկ իմ տեղեկություններով՝ մարզերին դա չի վերաբերում, իսկ սա Երևանից դուրս է գործելու:

Tigran

Գայանե, կիրառվող ՀԴՄ-ների նկատմամբ սահմանված պահանջները միասնական են, հստակ ամրագրված է, թե ՀԴՄ-ն ինչ գործողություններ կատարելու հնարավորություններ պետք է ունենա:

Ռուզան

Տիգրան, Գայանե Առաքելյանը հավանաբար նկատի ուներ,որ հանրային սննդի՝ Երևանից դուրս գործելու դեպքում կարող է միկրոձեռնարկատիրական համակարգն էլ ընտրել։
Հանրային սննդի դեպքում միայն Երևանում է պարտադիր շրջ․ հարկը։