ԱՁ-ն չունի ՀԴՄ և դրամարկղային գիրք

Մարիամ.

Խնդրում եմ օգնել: Եթե ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջ. հարկով և հաշիվ վավերագիր եմ գրել ֆիզիկական անձին, ինչպե՞ս է կատարվում վճարումը, եթե ԱՁ-ն չունի ՀԴՄ և ոչ էլ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Այդ դեպքում ֆիզ. անձը գումարը պետք է վճարի ԱՁ-ի բանկային հաշվեհամարին:

Տիգրան

Եթե ՀԴՄ չունեք, կարող եք դուրս գրել նաև դրամարկղի մուտքի օրդեր, որը չպետք է գերազանցի 300 000 դրամը: Իսկ դրամարկղային գիրք Դուք կարող եք վարել էլեկտրոնային եղանակով, հարկային հաշվետվությունների ծրագրում այն կա, գրանցեք, վարվում է դրամարկղային ելքի ու մուտքի օրդերների հիման վրա: Բանկային հաշվեհամարին վճարումը ևս տարբերակ է:

Ալլա

Տարեք և նրա անունից վճարեք Ձեր հաշվեհամարին:

Անի

Վճարումը կատարվելու է բանկային հաշվին:

Mla Lam

Գումարը թող մուտք անեն Ձեր հաշվարկային հաշիվ:

Մարիամ

Շնորհակալ եմ բոլորից: