Աննա․
Արդյո՞ք Ա/Ձ կարող է լինել նաև ՍՊԸ հիմնադիր, և եթե այո, այդ դեպքում ո՞ր հարկատեսակն է գործելու։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա․
Արդյո՞ք Ա/Ձ կարող է լինել նաև ՍՊԸ հիմնադիր, և եթե այո, այդ դեպքում ո՞ր հարկատեսակն է գործելու։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՍՊԸ հիմնադիր կամ մասնակից կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները:
Այն դեպքում, երբ ԱՁ կունենա 20 տոկոսից ավելի մասնակցություն, ապա պետք է գործեն հարկման ընդհանուր դաշտում։
Հարկային օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.
Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները։
Իսկ եթե ԱՁ-ն ժամանակավորապես կասեցվի և հաջորդ օրը բացվի ՍՊԸ, այդ դեպքում նորի՞ց կհամարվի ԱԱՀ, եթե 50% է բաժնեմասը:
Այո, Ա/Ձ-ն կարող է լինել նաև ՍՊԸ հիմնադիր, եթե մասնակցությունը 20 տոկոսից ավելի լինի, ապա պետք է գործի ԱԱՀ դաշտում:
Իսկ եթե ԱՁ-ն ժամանակավորապես կասեցվի և հաջորդ օրը բացվի ՍՊԸ, այդ դեպքում նորի՞ց կհամարվի ԱԱՀ, եթե 50% է բաժնեմասը:
Փոխկապակցվածությունը դրանից չի վերանա, կպահպանվի:
Իսկ եթե ԱՁ-ն վերջնական փակվի, այդ դեպքում փոխկապակցվածությունը նորից չի՞ վերանա:
Այդ դեպքում կվերանա:
Այո, կարող է ԱՁ-ն այլ կազմակերպության հիմնադիր լինել, և ըստ ՀՕ 30-րդ հոդվածի փոխկապակցվածության հարց կարող է առաջանալ, և կգործեք ԱԱՀ-ի դաշտում։
Ա/Ձ-ն կարող է լինել ՍՊԸ հիմնադիև, իսկ հարկատեսակը կախված է փայաբաժնից։ 20%-ից ավել փայաբաժնի դեպքում կգործեք ԱԱՀ դաշտում։
Կարո՞ղ եք ասել՝ 20% և ավե՞լ, թե՞ 20%-ից ավել։
20% և ավել:
Շնորհակալ եմ