Արմինե․
Բարև ձեզ: Մի հարց, հարգելի հաշվապահներ. ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն՝ վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։
Եթե զբաղվելու եք բացառապես համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, միկրոբիզնեսի սուբյեկտ լինելու համար կարող եք որպես Ա/Ձ չգրանցվել, օրենքը թույլատրում է համակարգչային դասընթացներ կազմակերպել որպես ֆիզ. անձ: ՀԴՄ-ի պահանջ այդ դեպքում չկա, Ա/Ձ-ի դեպքում կա:
Տիգրանի նշած դեպքում չեք կարող ունենալ այլ աշխատող:
Կարող եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել, և ՀԴՄ-ն պարտադիր է, բայց եթե աշխատող չեք ունենալու, կարող եք Տիգրանի ասած տարբերակով էլ աշխատել:
Կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ ՀԴՄ-ի փոխարեն հաշիվ վավերագիր գրեք, ուսուցման դեպքում հնարավոր է։