Կարեն․
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․
1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։
2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։
3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։
Շնորհակալություն։
1) կախված է նրանից թե որ հարկման համակարգում կգործեք ու արտեղից կլինի ներմուծումը,
ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մինչև հաջորդող ամսի 20-ը պետք է ներկայացնել ներմուծման հայտարարագիր, երրորդ երկրից՝ մաքսային հայտարարագիր,
2) նույն կարգով,
3) եկամտային հարկի հետ վերադարձի մասին կարգը հիփոթեքային վարկ ունենալու դեպքում, վերաբերում է վարձու գրանցված աշխատողներին,
Բարև Ձեզ, Տիգրան: Մեկ հարց, եթե կարելի է՝ աշխատում եմ միկրոձեռնարկությունով, ԱՁ եմ, գնումներ եմ կատարում էլ. կայք՝ Ալի Էքսպրեսից: Վաճառում եմ տվյալ ապրանքները՝ Բ հաշիվ դուրս գրելով: Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ հիմնավորել այդ գնումները, և բացի հիմնավորումից արդյո՞ք կա ինչ որ հաշվետվության ձև գնումները ցույց տալու համար, եթե իհարկե դա պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ: