Խաչ.
Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Խաչ.
Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ինչու՞ 2 անգամ ԱԱՀ, ներմուծելուց արդեն վճարել եք, չէ՞: Հիմա ԱԱՀ վճարողի դիմում եք ներկայացնում և ժամանակին ԱԱՀ-ի հաշվարկները հանձնում էլեկտրոնային եղանակով: Ապրանքը վաճառելուց գնի մեջ ԱԱՀ-ն ներառում եք, բայց չեք վճարում այնքան ժամանակ, քանի դեռ չի լրացել Ձեր վճարած գումարը: Եթե ինչ-որ ուրիշ ապրանքներ էլ ձեռք բերեք, դրանց ԱԱՀ-երը նույնպես նվազեցրեք, բայց ամեն ինչ պետք է լինի փաստաթղթավորված:
Տվյալ դեպքում Դուք պետք է ներկայացնեք հաշվետվություն ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Այն տվյալ դեպքում ավելի հարմար հարկատեսակ է: Այնուհետև Դուք ներմուծման հայտարարությունը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է վճարեք ավելացված արժեքի հարկ: Հետագայում պետք է վճարեք վաճառքի ժամանակ ավելացված արժեքի հարկ, սակայն միայն ավելացված գումարի մասով: Այն հարմար է նրանով, որ ներմուծման մասով վճարված ավելացված արժեքի հարկը դեբետացվում է Ձեր հաշվին, և եթե Դուք չվճարեք վաճառքի մասով ավելացված արժեքի հարկը, Ձեզ մոտ պարտք չի գոյանա, այլ տվյալ հարկային պարտավորությունը՝ վաճառքի մասով ավելացված արժեքի հարկը, կնվազի ներմուծման մասով վճարված ավելացված արժեքի հարկի դեբետից: