Շուշանիկ.
Բարև ձեզ: Ես բացել եմ ԱՁ Բելգիական կազմակերպության համար մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար։ Ունեմ ԱՁ բանկային հաշիվ և հայտարարություն եմ ներկայացրել շրջ. հարկի մասին։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ հաջորդիվ:

Պետք է աշխատեք: Ծառայությունների մատուցման ժամանակ դուրս գրեք հաշիվներ: Եթե աշխատող ունեք՝ ամսական, եթե ոչ՝ եռամսյակային հաշվետվություններ ներկայացնեք և վճարներ կատարեք: Կարող եք զանգահարել 044 003060:
Պետք է աշխատեք պայմանագրով, հաշվի առեք որ Բելգիայի թագավորության հետ ունենք կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր: Թող ձեզ ներկայացնեն ռեզիդենտ հանդիսանալու մասին փաստաթուղթ: Պետք է վճարեք շահութահարկ ամսեկան 5000 դրամ, ամսեկան 5000 դրամ սոցվճար՝ եթե վճարող եք, 12000 տարեկան դրոշմանիշային վճար, եթե դեռևս միայնակ եք աշխատում:
Եթե ունեք աշխատակիցներ, ապա պետք է Ձև 79 հաշվետվությամբ գրանցում կատարեք, ամսական կտրվածքով հանձնեք Ձև 189 եկամտային հարկի հաշվետվությունը, ինչպես նաև Ձեր գործունեության շրջանառությունից ելնելով պետք է հանձնեք շրջանառության հաշվետվություն եռամսյակի կտրվածքով: