Արփինե․
Հարգելի խմբակիցներ, ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ և բացել է տաքսոպարկ։ Մի շարք հարցեր կան, խնդրում եմ չանտեսել․☺️
1․ Արդյո՞ք պարտավորություն ունի վճարել տարեկան 100,000 դրամ պետական տուրք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։
2․ Արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի վճարման պարտավորությունը իր վրա է, թե՞ Yandex-ի (1.5 %-անկանխիկի և 2 % կանխիկ վճարումների դեպքում)։ Այս դեպքում այդ հաշվարկը ինչպե՞ս է կատարվում, եթե գումարի 7 %-ը տաքսոպարկինն է, 5 %-ը Yandex-ինը։ Հավանաբար մեզ հասանելի 7 %-ի համա՞ր ենք հաշվարկելու պետական տուրք։
3․ Որքանով տեղյակ ենք, կարող է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ այդ գործունեության մասով վճարելով պետական տուրք և շրջանառությունը ներկայացնելով միկրոյի տարեկանի մեջ։
4․ Վարորդներին քաղաքացիաիրավական պայմանագրերով է պետք գրանցել, թե՞ ոչ։
5․ Էլեկտրոնային ՀԴՄ կարծես թե հարկավոր չէ։
3.միկրոյով չեք կարող գործել 5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով.
1․ Այո պարտավորություն ունի վճարել տարեկան 100,000 դրամ պետական տուրք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների լիցենզիայի համար։
2 քանի որ 01.09.24-ից պետտուքի նոր դրույքաչափեր են կիրառվում, ավելի լավ է կարդացեք 19.7 հոդվածը պետտուրքի օրենքի,
4 Վարորդներին նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով կարող եք գրանցել, եթե հարմար է,