ԱՁ-ն կհամարվի՞ ԱԱՀ վճարող

Հեղինե․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիրման 2022թ գրանցվել է և աշխատել ԱԱՀ դաշտում։ Տարվա վերջին դիմել է լուծարման համար։ Լուծարման պրոցեսը դեռ չավարտված, տնօրենը գրանցել է ԱՁ, շրջհարկի դաշտում։ Հարցս հետևյալն է. տնօրենն իրավունք չունի՞ աշխատելու շրջհարկով, քանի դեռ ֆիրման լուծարման փուլում է։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Տվյալ դեպքում ԱՁ-ն կարող է աշխատել շրջանառության հարկի դաշտում, եթե լուծարվող ընկերության համար ներկայացվել է գործունեությունը դադարեցնելու դիմում։

Tigran

ԱՁ-ն կարող է գործել շրջհարկի դաշտում, եթե մինչև լուծարման ավարտը փոխկապակցված ճանաչելու մասին որոշում չլինի։