ԱՁ-ն կանաչի է արտադրում

Մարիամ․

Բարև ձեզ։ Կարող է մի քիչ շատ լինեն հարցերս, բայց կխնդրեյի պատասխանեյիք․ ԱՁ-ն կանաչի է արտադրում և աշխատում է միկրոյի դաշտում, մարտի 1 ից ուզում է անցնել շրջ. հարկի: Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն։ Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք։ 189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից: Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն։
շրջհարկի եռամսյակային,շահութահարկի տարեկան 240,նաև 244 ձևը տարեկան,
2Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք։ 189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: այո և 189-ը, և 165-ը,
3 Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից: ոչ չեք կարող,քանի որ այդ հնարավորությունը շրջհարկով գործող արտադրողներին չի տրված,այլ առևտրին ու հանրային սննդին,

Mariam

Ստացվում է՝ միայն ինվոյսով ստացված ծախսերս պիտի նվազեցնե՞մ։

Tigran

ոչ դա էլ չեք կարող

Mariam

Շնորհակալ եմ պատասխանելու համար

Mariam

իսկ հումքը որ ներմուծում եմ 3-րդ երկրից չի նվազեցվում

Tigran

ոչ, ԱԱՀ-ով որ գործեիք կնվազեցվեր,

Mariam

Տիգրան ջան կներեք շատ մանր հարցերիս համար, կասեք՝ շրջ հարկի 232 ձևի մեջ 10րդ տո՞ղն եմ չէ լրացնելու եռամսյակի դուրս գրածս հաշվարկային հաշիվների գումարը և հարկվելու եմ 3,5% արտադրական գործունեությունից:

Nerses

 Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն
եռամսյակային հաշվետվություն
Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք
ամսական 5000 դրամ շահութահարկ
189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից
այո, վարձավճարը պետք է արտացոլել, նվազեցում չեք կարող անել