Anzhela.
Բարև Ձեզ, հարգելի’ Ադմինիստրացիա: Կօգնեք ինձ հետևյալ հարցով . ԱՁ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով: Աշխատող չունի, ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչ հաշվետվություններ է պարտավոր ներկայացնել, պարտադիր ինչ վճարումներ կատարել? ինչ ժամանակացույցում:
Կանխավ շնորհակալություն!
Ոչ մի հաշվետվություն չեք ներկայացնում, վճարում եք 5 000 դրամ անհատի սոց. վճար յուրաքանչյուր ամիս և եռամսյակի վերջում հաշվարկում եք շրջանառությունը, վճարում 2 տոկոսը: Ձեր հաշվետվությունները ներկայացնում եք տարեսկզբին, տարեկան սոց. վճարի և եկամտահարկի պարզեցված հաշվարկ:
Բարև Ձեզ, սկսեմ հաշվետվություններից`
1. ֆիզ. անձանց վճարված եկամուտների եռմասյակային հաշվարկ
2. հարկային հաշիվների վերաբերյան տեղեկանք` եռամսյակային
3. վիճ.` ամսեկան
4. տարեկան սոց. հայտարարագիր
5. տարեկան եկամտահ. պարզեցված հաշվարկ և եկամուտների ու գույքի հայտարարագիր
6. ԱՊՏ հաշվետ.
7. Տարեկան վիճ.-երը
Ամսական հարկային հաշվետ. չունես, միայն մուծումները` 5000 սոց մինչև հաջորդ ամսվա 15-ը, և նվազագույն եկամտահարկ:
Ես նույնպես ունեմ նման Ա/Ձ-ներ, եթե պետք է կարող եմ ավելի մանրամասն ասեմ: