ԱՁ-ն զբաղվում է մեղվաբուծությամբ

Անուշ.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ ջան։
ԱՁ-ն պետք է զբաղվի մեղվաբուծությամբ, և մեղրը հանձնելու է խանութներին։
1. Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։
2. Գրանցման քայլերի հաջորդականությունը:
Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։ Այս պահին ԱԱՀ ու շահութահարկի համակարգում աշխատելը ձեզ ձեռնտու է, քանի որ ազատված եք շահութահարկից, իսկ մեծ խանութները ԱԱՀ դաշտում գործողների հետ են լավ աշխատում:
2. Գրանցման քայլերի հաջորդականությունը: Պետռեգիստրում գրանցման համար պետք է 3000 դրամ վճարեք, անձնագիր+սոց. քարտ, հարկային հաշվառման քայլեր ու ԱԱՀ հայտարարության ներկայացում, հարկային հաշվառման քայլերի հաշվով կարող եք զանգել 099455932:

Անուշ

Իսկ նմուշառու տարվելու՞ է սննդի տեսչություն, և եթե այո, ապա գործունեությունը սկսելեւց առա՞ջ, թե՞ հետո։

Ալլա

Կարող եք գործել և՛ շրջանառության հարկի դաշտում, և՛ ընդհանուր հարկման դաշտում, որտեղ, քանի որ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ եք զբաղվում դուք ազատվում եք մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից։

Nerses

Քանի որ տվյալ գործունեությունը գյուղատնտեսական արտադրանք է՝ ապա ազատված եք շահութահարկի վճարումից, գործեք ԱԱՀ-ի դաշտում, կարող եք գործել նաև շրջհարկի դաշտում:
Պետք է գրանցվեք պետռեգիստրում, հետո հաշվետվությունների ներկայացման գրասենյակում:

Անուշ

Իսկ նմուշառու տարվելու՞ է սննդի տեսչություն, և եթե այո, ապա գործունեությունը սկսելեւց առա՞ջ, թե՞ հետո։

Tigran

Պետք չի նմուշ տանել ՍԱՊԾ, որակի սերտիֆիկատ հանեք որևէ սերտիֆիկացման լաբորատորիայից: