ԱՁ-ն զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դուք կարող եք գործել և՛ շրջ. հարկի դաշտում, և՛ ընդհանուր հարկման դաշտում, եթե գործունեությունը իրականացնում եք Երևանում, իսկ եթե մարզերում եք գործելու, կարող եք նաև միկրոձեռնարկատիրության տակ գործել:
Հսկիչ դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, աշխատանքի կատարման վայրի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:

Տիգրան

Որպես կանոն թեյի և սուրճի շարժական վաճառքը հարկային դաշտում հարկվում է շրջ. հարկով: Իսկ գործունեության համար այլ հասցեում գործելու համար պետք է այդ նոր տեղանքի հասցեն հաշվետվություններ ներկայացնելու համակարգի միջոցով ՀԴՄ-ի ձեռքբերման դիմումով նախօրոք գրանցեք որպես գործունեության նոր օբյեկտ: Կառավարության՝ 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման հավելված 2-ի կետ 5:

Մարինե

Եթե համարվում է առևտրային գործունեություն, ուրեմն կհարկվի շրջ. հարկով: ՀԴՄ-ն կգրանցվի գրանցման հասցեով: