Դիանա․
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Դիանա․
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հստակեցրեք, թե ինչ հաշվառում իրականացնելու մասին եք հարցնում: Ասեք նաև, թե շինարարության ոլորտում ինչ տեսակի գործունեություն եք իրականացնելու՝ կառուցում, տեխ. հսկողություն…
Հարգելի Տիգրան, ԱՁ-ն զբաղվելու է վերանորոգումով: Ուզում եմ իմանալ՝ սկզբնական հաշվառման փ/թ-ը որո՞նք են լինելու:
Կապալի կամ շին. կապալի պայմանագիր, կատարողական ակտեր՝ որևէ ժամանակահատվածի կամ աշխատանքի հաշվով, արձանագրություններ, հարկային հաշվարկային փաստաթղթեր, այդ թվում՝ տեղափոխման, նյութերի ձեռքբերման և ծախման փաստաթղթեր, աշխատավարձի տեղեկագիր կամ վճարման տեղեկագիր, առանձին աշխատանքների մեկանգամյա ձեռքբերման/իրականացման պայմանագրեր՝ գործարքային, տրանսպորտի վարձակալման պայմանագիր, եթե այլ վայրում է՝ գրանցման վայրից հեռու, ապա նաև գործուղման ծախսերի ձևակերպումներ, նախագծա-նախահաշվային փաթեթի և այլնի մասին էլ չեմ ասում, դա ինժեներական մասն է:
Տիգրան ջան, հնարավո՞ր է կոնտակտային տվյալ տրամդրեք՝ Ձեզ հետ կապվելու համար:
Կազմակերպությունը պարտավոր է վարել հաշվապահություն ՀՀՄՍ ստանդարտների համաձայն, ինչը ենթադրում է նաև համապատասխան ձևակերպումների և հաշվառման առկայություն:
Իսկ Դուք ճշտե՞լ եք՝ Ձեր գործունեության համար լիցենզիա պահանջվում է, թե ոչ: