Վարուժ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վարուժ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կամ պետք է գործեք շրջ. հարկի համակարգում, կամ ԱԱՀ-Ի ու շահութահարկի: ԱԱՀ համակարգում գործելու դեպքում մաքսայինում վճարված ԱԱՀ-ն լրիվությամբ ընթացքում կարող եք հաշվանցել, իսկ շրջ. հարկի դեպքում՝ փոքր մասը: Շրջ. հարկով աշխատելու դեպքում վճարելու եք ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 սոց. վճար, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար: ԱԱՀ դրույքաչափը 20 տոկոս է, շահութահարկինը՝ 18 տոկոս: Գրանցված աշխատող ունենալու դեպքում պետք է վճարեք նաև աշխատողի համար եկամային հարկը, սոց. վճարը և դրոշմանիշային վճարը: Այլ հարկեր վճարելը կախված է նաև ներմուծվող ապրանքից: Շրջ. հարկի հաշվետվությունը եռամսյակային է, ԱԱՀ-ինը՝ ամսական, եկամտային հարկինը՝ ամսական, շահութահարկինը՝ տարեկան:
Ձեզ ճիշտ և սպառիչ պատասխանելու համար պիտի մանրամասնեք, թե ինչ ապրանք եք ներկրելու: Ապրանքներ կան, որ ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից, այս դեպքում ավելի ձեռնտու կլինի աշխատել շրջ. հարկով: Հակառակ դեպքում, հարկման ընդհանուր համակարգում, որ մաքսազերծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն հաշվանցեք, և վճարեք ոչ թե ամբողջ շրջանառությունից՝ շրջ. հարկ, այլ շահույթից շահութահարկ: Ըստ դրա էլ վճարումները տարբեր են: