ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով

Ադելինա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

որ մասը ձեռք է բերվելու գյուղացիներից,ու մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում, դրանք պետք է դիտել առևտուր։ իսկ սեփական ջերմոցինը՝ արտադրություն, 2 տարբեր գործնեություն,

Արման

Անհրաժեշտ է գյուղացիների հետ կնքել պայմանագիր, նաև նրանք պետք է բերեն տեղեկանք գյուղապետարանից որպես հիմք, որ այդ գյուղատնտեսական արտադրանքն իրենք են արտադրել, որպեսզի որպես հարկային գործակալ Ձեզ մոտ եկամտային հարկի պարտավորություն չառաջանա։

Արմինե

Մի այսպիսի հարց էլ ես ունեմ։ ԱՁ-ն (միկրո) գյուղերից մեկում զբաղվում է գյուղատնտեսությամբ, ավելի ճիշտ խոտի արտադրությամբ, ունի իր սեփական դաշտերը և խոտը քաղում, տուկավորում և վաճառում է։ Ի՞նչ հաշիվ կարելի է դուրս գրել՝ ապրանքի մատակարարման, թե՞ ծառայությունների մատուցում։ Կանխավ շնորհակալ եմ։

Tigran

ապրանքի մատակարարման

Արմինե

Իսկ չե՞մ կարող ծառայության հաշիվ գրել և նպատակ դաշտում գրել անասնակերի /խոտի տուկավորում և տեղափոխում։

Last edited 5 ամիս առաջ by Արմինե
Tigran

ոչ,

Արմինե

Նշեմ, որ իր սեփական արտերի խոտն ա ու ինքը քաղում տուկավորում է և վաճառում է։

Tigran

կարող եք դա լրացուցիչ տվյալներում նշել

Արմինե

Տեսեք ամբողջ խնդիրն այն է, որ էս նոր համակարգում արտտադրության առանձին հաշիվ չկա գրելու, ՊԵԿ-ն էլ ասումա դուք դիտարկեք տեսեք թե որն է ճիշտ դրանով էլ դուրս գրեք: Շնորհակալ եմ Տիգրան ջան:
Մի հարց էլ տամ էլի. Երևանում գործող ֆիթնես ակումբը շրջ հարկո՞վ է չէ աշխատում։

Tigran

1 դա ապրանք է ապրանքի հաշիվ պիտի գրեք, 2 ՊԵԿ-ն էլ ասումա դուք դիտարկեք տեսեք թե որն է ճիշտ դրանով էլ դուրս գրեք: դրա համար իրենց մի երկու տուկ ուղարկեք թող ուտեն,+քպ, հհկ, հհշ գրասենայկներ, որ հ. 126-ը կամ դասակարգիչը իբր չգիտեն
1) գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես`
ա. հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
բ. տեխնիկական մշակաբույսերը,
գ. պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը,
դ. դաշտային մշակման կերային մշակաբույսերը,
ե. կերարտադրության այլ արտադրանքը,
զ. պարտեզների, խաղողի այգիների, պտղատու այգիների, հատապտղանոցների և ծաղկաբուծության արտադրանքը,
է. ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը,
ը. ծառերի և թփերի սածիլները,
թ. ծառերի և թփերի տնկիները,

2 Երևանում գործող ֆիթնես ակումբը կարող է շրջ հարկով աշխատել, եթե փոխկապակցված չեն այլ սուբյեկտի հետ 

Արմինե

2. Իսկ կարո՞ղ է Երևանի ֆիթնես ակումբը միկրո աշխատել։ Չէ, փոխկապակցվածություն չկա։

Tigran

եթե սկիզբն է՝ առաջին տարին , կարելի է

Արմինե

Մի հատ հարց էլ. խոտի դաշտերը ֆիզիկական անձի անունով են, իսկ Աձ-ն ու ֆիզ անձը նույն մարդիկ են: Ի՞նչ եք կարծում, արժի մի հատ տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքել (այսինքն՝ ֆիզ անձ Պողոս Պողոսյանը անհատույց օգտագործման է տալիսՊողոս Պողոսյան Ա/ձ-ին), թե՞ դրա իմաստը չկա:

Last edited 5 ամիս առաջ by Արմինե
Tigran

դրա իմաստը չկա